Թուրքիայում աշխատանքից ազատել են 16 նահանգների ոստիկանապետերի
Թուրքիայի կառավարությունը չորեքշաբթի աշխատանքից ազատել է երկրի 16 նահանգների ոստիկանապետերի։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության որոշմամբ՝ ազատվածների մեջ են նաև Անկարայի, Անթալիայի, Իզմիրի և Դիարբեքիրի ոստիկանության ղեկավարները։ Երկուշաբթիից երեքշաբթի ոստիկանության շարքերում զանգվածային կադրային ջարդեր են իրականացվել։ Հեռացվել կամ ավելի ցածր պաշտոնների են նշանակվել ավելի քան 350 աշխատակիցներ, նրանց թվում՝ կաշառակերության և փողերի լվացմամբ զբաղվող պատասխանատուները։ Իրավապահ մարմիններում կադրային ջարդը կառավարության պատասխանն է «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողությանը՝ իրականացված դեկտեմբերի 17–ին՝ առանց թուրքական ղեկավարության իմացության։ Այն ժամանակ ձերբակալվել էին ավելի քան 50 քաղաքացիական ծառայողներ, բանկային ներկայացուցիչներ և երեք նախարարների որդիներ։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը «Մեծ կաշառք» գործողությունը որակել է սադրանք՝ ուղղված կառավարության դեմ։