Լրահոս

08.01.2014 11:02


Սիրիայում ռադիկալ իսլամիստները կոչ են արել ոչնչացնել մնացած ապստամբներին

Սիրիայում ռադիկալ իսլամիստները կոչ են արել ոչնչացնել մնացած ապստամբներին

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) ռադիկալ խմբավորումն իր անդամներին կոչ է արել Սիրիայում ոչնչացնել մնացած բոլոր ապստամբներին։ Նման կոչով աուդիոհաղորդագրությունը հայտնվել է երեկ։ Այս մասին հայտնում է «Agence France-Presse»-ը։

Մասնավորապես, ISIL-ի ներկայացուցիչ Աբու Մոհամեդ ալ-Ադնանին հայտարարել է, որ խմբավորման անդամները մնացած բոլոր սիրիացի ապստամբներին դիտարկում են որպես «հարվածի համար օրինական թիրախ»։ Նրա խոսքով՝ Սիրիայի Ազգային կոալիցիան պատերազմ է հայտարարել «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը», այդ իսկ պատճառով խմբավորումը հետապնդելու է կոալիցիայի բոլոր անդամներին։

Այս խորագրի վերջին նյութերը