Թևան Պողոսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է ԱՄՆ՝ իր առողջականը վերականգնելու»
Հարցազրույց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ (դեկտեմբերի 28–ին նա հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին)։
–Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե կառավարությունը 7% տնտեսական աճ չապահովի, հրաժարական պետք է տա։ Ձեր կարծիքով հիմա չի՞ եկել հենց այդ պահը։
–Կառավարությունը պետք է ընդունի երկրի նախագահի տված պարտադրանքը և համապատասխան քայլեր ձեռնարկի։ Դա ավելի շատ կառավարության որոշումը պետք է լինի, թե ինքն ինչքանով է հարգում երկրի նախագահի խոսքը։
–Այսինքն, եթե հրաժարական չի տալիս, ստացվում է՝ արհամարհո՞ւմ է Սերժ Սարգսյանի խոսքը։
–Ինձ թվում է՝ խոսքը պարզ և հստակ դրված էր։ Եթե լինեն համապատասխան բացատրություններ, որոնք կբավարարեն երկրի բարձր իշխանությանը, և չի պահանջելու այդ պարտադրանքը կատարել, արդեն թող ժողովրդին բացատրեն։ Այսօրվա դրությամբ՝ մենք դեռ ունենք տրված այդ հանձնարարականը։
–Չե՞ք կարծում, որ երկրում ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը Սերժ Սարգսյանն է։
–Մենք պետք է մեղքը ոչ թե ման գանք կոնկրետ անձերի, այլ ցանկացած բնակչի՝ ինչպիսի քաղաքացի լինելու իր գործողությունների մեջ։ Եթե ես՝ որպես ընդդիմություն, իմ գործերում թուլացել եմ, ճիշտ չեմ պահանջել, ճիշտ չեմ խնդիրները բաձրաձայնել, բնականաբար, ես իմ մեղքի բաժինն ունեմ։ Ես չեմ սիրում որևէ անգամ մեղքը միայն ու միայն գցել մեկի վրա։ Սա անձի խնդիր չէ, սա համակարգային խնդիր է, որտեղ ամեն մեկս մեր մեղքի բաժինն ունենք։ Կա ամենահեշտ տարբերակը՝ վերցնել և ասել՝ մեղավորը մե՛կն է։
–Որպես քաղաքացի՝ Սերժ Սարգսյանն իր տեղում չի՞ թուլացել։
–Դա պետք է ժողովուրդը գնահատի։
–Դո՛ւք գնահատեք. դուք էլ եք ժողովրդի մի մասնիկը։
–Ես համարում եմ, որ ամեն մեկս մեր գործն անելու շրջանակներում չենք արել այնքան, որ ունենանք հզոր երկիր, չենք արել այն, ինչ խոստացել ենք, որ պետք է անենք, չենք կարողացել հասնել նրան, ինչի մասին երազել ենք։ Առաջին հարցը պետք է լինի՝ իսկ ի՞նչ եմ ե՛ս արել, կամ ինչո՞ւմ եմ ե՛ս թերացել։ Այստեղ հարցը միայն հրահանգ տվողը չէ։ Հրահանգ կատարո՛ղը նույն կերպ իր բաժին մեղքն ունի։
–Բայց չե՞ք կարծում, որ «ձկան գլուխը» Սերժ Սարգսյանն է, և նույնիսկ նա՛ էր ասում, որ գլխից պետք է բռնել։
–Դա իմ կարծիքի խնդիրը չէ. դա հայտնի ժողովրդական ասացվածք է։ Ես դա՛ չեմ ցանկանում վիճարկել։ Չի կարելի ասել, որ մենք ամեն մեկս անմեղ ենք, և եկեք մեղքը միայն մեկ անձի վրա գցենք։ Ես երբևէ չեմ սիրել մեղքը գցել մեկի վրա. ինձ այդպես են դաստիարակել։ Ես իմ բնույթով այդպիսին եմ՝ իսկ ես ի՞նչ եմ արել, որ մենք ունենանք տարբեր ձկներ, կամ որ այլ ձուկ լինի։
–Ձեր խոսքերից կարո՞ղ ենք ենթադրել, որ դուք Սերժ Սարգսյանի կամ Տիգրան Սարգսյանի հրաժարականը չեք պահանջում։
–Շատ շուտվանից ենք մենք ասել, որ պետք է իշխանությունները՝ բոլորը, հրաժարական տան։ Հիմա այն, ինչ ասել ենք այս տարվա ամբողջ ընթացքում, մեկ անգամ ևս ի՞նչ կրկնեմ։ Բոլորինն ենք պահանջում՝ ամբո՛ղջ իշխանության հրաժարականը, որովհետև մենք պետք է նոր համակարգ ունենանք։
–Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը որտե՞ղ է։
–Առողջական խնդիրներ ունի։ Մարդը գնացել է ԱՄՆ՝ իր առողջականը վերականգնելու։
–Ե՞րբ հետ կվերադառնա։
–Դե ասել էր, որ մինչև Նոր տարի։ Հիմա մինչև Նոր տարի չի ստացվել, երևի կսպասենք. Աստված տա՝ շուտ լավանա, հունվարին այստեղ լինի։
–Իսկ կոնկրետ ինչպիսի՞ առողջական խնդիրներ ունի։
–Չգիտեմ, բայց եթե մարդն ասում է՝ առողջական խնդիրներ ունի, ուրեմն ունի՛խնդիրներ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը