Հղվելով Մոսկվայի թատերական շրջանակներում սեփական աղբյուրների վրա, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հունվարի 22-ին հայտնել է, որ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Թոլադ Բյուլբյուլօղլին հանդիպել է մոսկովյան թատրոնների ադրբեջանցի դերասանների հետ' պահանջելով չմասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական' «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին (http://www.yerkramas.org/2011/01/22/strannaya-narodnaya-diplomatiya-azerbajdzhanskogo-posla/):
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ադրբեջանցի դերասանը, որի մասնակցությամբ դեկտեմբերին նկարահանվել են մի շարք տեսարաններ, հրաժարվել է մասնակցել նախագծին' «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ծավալած թունոտ արշավի պատճառով:
Նկարահանող խմբին այսօր չի հաջողվել «Երկրամաս» թերթի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունից:
Թեմայի վերաբերյալ բոլոր նորությունները պարբերաբար կհրապարակվեն «Ընդհատված երգը» ֆիլմի' www.prervannaya-pesnya.ru պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է' անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը: Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա մայիսի վերջին:
Ինչո՞վ է զբաղվում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը