Ո՞վ է ֆինանսավորել «Վրացական երազանքը». Իվանիշվիլիի առաջին հարցազրույցը քաղաքականությունից հեռանալուց հետո
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պատմել է Forbes-ին, թե ինչպես է օգնել Միխայիլ Սահակաշվիլիին անցկացնել ռեֆորմներ, իսկ հետո շատ խիստ զղջացել է այդ պատճառով:
Բիձինա Իվանիշվիլին իրական օլիգարխ է: 2004թ.-ին Ռուսաստանից Վրաստան տեղափոխվելուց հետո նա միանգամից դարձավ երկրի ամենահարուստ մարդը: Համաձայն Forbes-ի վերջին վիճակագրության՝ նրա կարողությունը կազմում է 5,3 մլրդ դոլար, աշխարհի մեծահարուստների ցուցակում գտնվում է 229-րդ տեղում: Նրա հարստությունը Վրաստանի ՀՆԱ-ի 1/3-ն է (15,85 մլրդ դոլար 2012թ.-ին):
Սակայն մինչև 2011թ.-ի հոկտեմբեր նա չէր խառնվում քաղաքականությանը: Թբիլիսիում ոչ ոք նույնիսկ չէր ճանաչում նրան, ընդհուպ այն պահը, երբ Իվանիշվիլին հայտարարեց ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին: Մեկ տարի անց նրա «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, և ինքը՝ միլիարդատերը, դարձավ վարչապետ՝ երկրում առաջին դեմքը: Եվս մեկ տարի անց՝ 2013թ.-ի նոյեմբերին, կատարելով իր խոստումը, նա հեռացավ քաղաքականությունից՝ իշխանությունում թողնելով համախոհների թիմ: Երկու տարվա ընթացքում նրա հետ անհավանական պատմություններ պատահեցին, որոնց մասին նա առաջին անգամ պատմում է Forbes-ի հարցազրույցում:
«Ես հետևում էի միայն նրան, որ իմ փողերով զենք չգնվեր»։
-Մեր նախորդ հանդիպմանը՝ 2005թ.-ին Փարիզում, Դուք ասում էիք, որ խաղաղ, հանգիստ կյանք էիք վարում Ձեր հարազատ Չորվիլա գյուղում, և քաղաքականությունը Ձեզ չէր հետաքրքրում: Ինչպե՞ս, ե՞րբ և ինչո՞ւ Ձեր տրամադրությունը կտրուկ փոխվեց:
-Ընդդիմությունն այն ժամանակ չկարողացավ ինձ հասնել: Ես լիովին փակ մարդ էի և ոչ մեկի հետ չէի հանդիպում:
-Նույնիսկ ՄիխեիլՍաակաշվիլիիհե՞տ:
-Նրա հետ ես հանդիպել եմ «Վարդերի հեղափոխության» ժամանակ՝ նրա նախագահ դառնալուց որոշ ժամանակ առաջ (2004թ.-ի հունվար): Ես այդ ժամանակ ապրում էի Փարիզում և հիացմունքի մեջ էի բոլոր փոփոխություններից, որ տեղի էին ունենում ողջ Վրաստանում: Ես անմիջապես Վրաստան ժամանեցի: Նախքան դա Մոսկվա այցելեցի, քանի որ մի քանի կարևոր հանդիպումներ ունեի բիզնեսի հետ կապված: Ինձ հարց էին տալիս, թե ինչ է պատահել Վրաստանում: Ես բոլորին վստահեցնում էի, որ բոլոր փոփոխությունները միայն դեպի լավ են տանում, որ նոր մարդկանց հետ պետք է ընկերություն հաստատել և այդպես շարունակ:
Ես մտածում էի, որ եկել է այն թիմը, ով երկիրը Եվրոպայի կողմը կտանի: Ես գիշերները չէի քնում, պլան էի մտածում նրանց օգնելու համար: Սաակաշվիլիի հետ հենց առաջին հանդիպման ժամանակ ես նրանց ասեցի, որ պետք է առաջին հերթին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը: Այն ժամանակ նախարարները և պատգամավորները ամսական 10 դոլար էին ստանում: Ես առաջարկեցի էականորեն բարձրացնել նրանց աշխատավարձերը, որպեսզի նրանք կարողանային հանգիստ գնել դեղամիջոց և մթեր: Եթե նախարարի երեխան սոված է մնում և չի կարողանում դպրոց գնալ, սակայն նա միլիոնների պայմանագիր է կնքում՝ կաշառակերությունը շատ դժվար է կանգնեցնել:
Ես ասացի, որ պատրաստ եմ այդ խնդրի համար գումար հատկացնել: Առաջարկեցի հիմնադրամ բացել, որպեսզի ամեն ինչ պաշտոնական լինի և որպեսզի դա ոչ մի կերպ նման չլիներ կաշառքի:
Սաակաշվիլին ուրախացավ: Մենք «Սորոսա» հիմնադրամն էինք օգտագործում, բայց նրա ներդրումները էական չէին: Աշխատավարձերի բարձրացման համար գումարները միայն ես էի հատկացնում: Ավելի քան երկու տարի պաշտոնյանները այդ ֆոնդի շնորհիվ բարձր աշխատավարձ էին ստանում: Ընդ որում, ոչ ոք չէր հետաքրքրվում, թե որտեղից են հայտնվում այդ գումարները: Մյուս հիմնադրամը ստեղծվեց բանակին օգնելու համար: Հիմնադրամի գումարներով նոր զորանոցներ էին կառուցվում, զինվորիների հանդերձանքներն էին գնվում. նրանք նախկինում շրջում էին պոկված կոշիկներով կամ տնային հողաթափերով: Նրանք նույնիսկ ծածկոց չունեին ծածկվելու համար: Ես հետևում էի միայն նրան, որ իմ փողերով զենքեր չգնվեն: Ոստիկանությանն այն ժամանակ ես նույնպես օգնում էի:
-Որքա՞նգումարէիքծախսելառաջինփուլում:
-Չեմ ցանկանում նշել հստակ թվերը: Վրաստանի համար դրանք շատ մեծ գումարներ էին:
«Չէրկարելիթույլտալ, որնազգար, թեինձպարտքէ»
-Սաակաշվիլինշնորհակալեղա՞վՁեզանից:
-Այո՛, իհարկե: Բայց ես նրան միշտ պատասխանում էի. «Ես քեզ համար չեմ դա անում»: Չէրկարելիթույլտալ, որնազգար, թեինձպարտքէ: Մարդժամանակիընթացքումսկսումէատելնրան, ումպարտքէ: Ես շատ լավ էի դա հասկանում: Բայց ես զգուշացնում էի, որ օգնելու եմ այնքան ժամանակ, մինչև նա օգտակար է երկրին: Եթե նա դադարի օգտակար լինել, ես կհեռանամ նրա կողքից, իսկ եթե դառնա երկրի թշնամին, ապա դուրս կգամ նրա դեմ: Ես սա բազմաթիվ անգամ ասել եմ նրա «շնորհակալության» դիմաց:
Հեղափոխության ժամանակ հիմնական ընդդիմական հեռուստաալիքը «Рустави2»-ն էր: Ես չէի խանգարում, բայց իմ «Իններոդ ալիքը» պահեստային կարգավիճակում էի պահում նրա համար, եթե դեմոկրատական շարժումը դադարի, եթե «Рустави2»-ի հետ որևէ բան պատահեր՝ մենք կարողանայինք միանգամից ուշքի գալ: Երբ Սաակաշվիլին իշխանության գլուխ եկավ, ես կարծեցի թե այլևս վտանգ չկա և փակեցի «Իններոդ ալիքը»: Դա իմ ամենամեծ սխալն էր:
Այն ժամանակ ես շատ փակ մարդ էի, հանդիպում էի միայն Սաակաշվիլիի, Վանո Մերաբիշվիլիի (այն ժամանակ վարչապետ) հետ չէի հանդիպում: Սաակաշվիլին ինձ միշտ առաջարկում էր հյուր գալ, բայց ես մերժում էի, քանի որ իմ տունն ինձ համար սուրբ վայր է:
Ես հեռուստացույց գրեթե չէի նայում, և միայն վերջում իմացա, որ դեմոկրատիա կառուցելու փոխարեն, նրանք ավտորիտարն էին կառուցում: Խիստ հիերարխիա էին ստեղծել և կենտրոնացրել էին ողջ բիզնեսը: Նախքան 2007թ.-ի նոյեմբերի 7-ի իրադարձությունները, երբ շատ դաժան կերպով ցրվեց խաղաղ ցույցը, ես ոչինչ չէի հասկանում, իսկ ժողովուրդը, պարզվում է, որ երկար ժամանակ էր ինչ տառապում էր նրանց ձեռքը:
-Ես նրան խիստ հարցրեցի: Նա ասաց, որ վտանգ կար, հեղաշրջում էր պատրաստվում, և նա հետո ամեն ինչ կբացատրի: Իսկ երեկոյան նրանք մտան «Имеди» (ընդդիմադիր ալիք): Ես բղավում էի նրա վրա, պահանջում որպեսզի անմիջապես կանգնեցնի ոստիկանությանը: Նա ինձ հանգստացնում էր, ասում էր, որ այդպես է պետք, որ հեղաշրջում էր պատրաստվում: Հաջորդ օրն առավոտյան ես Թբիլիսի ժամանեցի:
-Ո՞վէրհեղաշրջումպատրաստում:
-Ոչ ոք էլ չէր պատրաստում, նա ուղղակի ինձ խաբում էր: Նրան խանգարում էր ընդդիմադիր հեռուստաալիքը: Ասում էր, որ Պատարկացիշվիլիին էր հեղաշրջում նախապատրաստում: Պատարկացիշվիլին իրոք պայքարում էր նրա դեմ: Արդյունքում Սաակաշվիլին ոստիկանության միջոցով նրա ձեռքից վերցրեց «Имеди»-ն: Ես եկա Վրաստան: Ես նրան ձեռք չմեկնեցի, պահանջեցի, որպեսզի անմիջապես հրաժարական տա:
-ՊատարկացիշվիլիիհետԴուքշփվո՞ւմէիք:
-Ոչ, չէի շփվում: Ես ցանկանում էի քաղաքականություն մուտք գործել և չէի թաքցնում դա: Սաակաշվիլին խնդրում էր, որպեսզի նրա գործընկերը դառնամ, բայց ես պատասխանեցի նրան, որ չեմ ցանկանում քաղաքականություն մտնել և չեմ ցանկանում որևէ մեկի գործընկերը դառնալ: Նա շատ երկար էր համոզում: Եկանք այն համաձայնության, որ հակառակ կողմերում իրար չենք տեսնի: Ես խոսք տվեցի:
-Իհրակե: Ես ցանկանում էի ազատ երկիր կառուցել, մարդու և խոսքի ազատության կողմնակիցն էի, իսկ ազատ հեռուստաալիքը հանկարծակի գրավվում է, լրագրողներին գետնին են պառկեցնում, ծեծի են ենթարկում, դուրս շպրտում: Հեռուստաալիքը փակվում է:
Հրաժեշտ տալու ժամանակ ես նրան ձեռք չմեկնեցի: Ասացի. «Եթե հրաժարական տաս, ապա ինչ-որ կերպ կկարողանամ քեզ հետ շարունակել շփվել: Այլապես կդառնամ քո թշնամին»: Երկու օր անց նա զանգահարեց և ասաց, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ես նրան օգնեմ, խորհուրդներ տամ: Եվ նա պահեց իր խոսքը: 2008թ.-ի հունվարին կայացան արտահերթ ընտրություններ:
Սաակաշվիլին հաղթանակ տարավ, բայց այդ ընտրություններից հետո ընդդիմությունը կտրուկ ակտիվացավ: Ես սկսեցի վերլուծել, թե ինչ է տեղի ունենում: Հասկացա, որ նա չէր կարող արդար հաղթանակ տանել: Ժողովուրդն, ի տարբերություն ինձ, վաղուց էր հասկացել, թե ով է նա, և այլևս չէր համակրում նրան: Աստիճանաբար իմ տրամադրությունն ընկավ, կինս պատասխանում էր նրա զանգերին և ասում էր, որ ես ինձ լավ չեմ զգում: Ես հասկացա, որ օգնում էի մի մարդու, ով ոչ թե դեմոկրատիա, այլ դիկտատուրա էր ստեղծում:
Իմ կարծիքով, այն ժամանակ նրանք ընտրությունները կեղծել էին: Իրականում հաղթում էր ոչ շատ հայտնի ու հասարակ մի տղա՝ Լևան Գաչեչիլաձեն (Գաչեչիլաձեն հաղթանակ էր տարել Թբիլիսիում, բայց մյուս շրջանների տոսկով հաղթանակ էր տարել Սաակաշվիլին՝ 53% ձայն - Forbes):
-Ամբողջ բիզնեսը վերահսկվում էր: Վերադասը՝ հիմնականում չորս անձ (ինքը՝ Սաակաշվիլին, վարչապետ Վանո Մերաբիշվիլին, նախկին արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան -Forbes), բոլոր փողերն իրենց էին վերցնում: Ըստ տեղեկությունների՝ նրանց եկամուտը ամսական 40-50 մլն դոլար էր կազմում: Խելահեղ գումարներ հատկապես Վրաստանի համար: Վերահսկվում էր ոչ միայն բիզնեսը, այլևս շուկայի հասարակ վաճառականը, ով օրական 10 դոլարի շահույթ էր ունենում: Նրանց նպատակը ոչ թե գումարն էր, այլ վերահսկողությունը:
Բայց սեփականությունը նրանք նույնպես բռնագրավում էին: Սեփական բիզնես ունեցող մարդիկ, մինչև Սաակաշվիլիի գալը, իրենց հարաբերականորեն ազատ էին զգում: Նրանց ասում էին՝ կա՛մ այդպես ամեն ինչ կտաք, կա՛մ կգնաք բանտ, կնստեք և հետ կտաք: Մարդականց կեսը տալիս էր, իսկ նրանք, ովքեր չէին ցանկանում տալ, սկսում էին հետապնդել՝ արդյո՞ք ինչ-որ մեկը կարողանում է արտասահման գնալ, իսկ որոշները՝ ոչ:
Ամենազզվելին այն էր, որ նրանք հասկացան, որ ժողովուրդը վախկոտ չէ և չի ենթարկվի նրանց: Նրանք պետք է ստիպեին մարդկանց վախենալ իշխանությունից: Նրանք մարդկանց առանց պատճառի նստեցնում էին, որպեսզի հարևանները տեսնեն: Մարդ կարող էր ոչինչ չունենալ, բայց գալիս էին և ձերբակալում նրան:
- Իրոք, ստորին և միջին օղակներում կոռուպցիա չկար, սակայն կոռուպցիայի դեմ պետք է պայքարել մաքուր ձեռքերով, այլ ոչ այնպես, որ պայքարի արդյունքում ամեն ինչ դեպի քեզ լողա։
-Ինչպե՞սէրիրականցվումվերահսկողությունը:
-Գլխավոր դատախազն ուներ մի խումբ, որը հետևում էր 5000 դոլարից ավել փոխանցումներին: Բոլորը գիտեին դրա մասին: Փաստորեն, բոլոր գումարային հոսքերը վերահսկվում էին: Ամեն ինչ այնպես էր կազմակերպված, որպեսզի բոլոր հոսքերը նրանց մոտ գնան: Երբ մենք իշխանության եկանք, ես խնդրեցի գյուղատնտեսության նախարարին հավաքել այդ ոլորտում աշխատող այն բոլոր գործարարներին, ում հնարավոր է օգնել: Նա զանգահարեց ինձ և ասաց,- «Ես ապշած եմ, նրանք գործարարներ չեն, այլ ստրուկներ»: Նրանք սպասում էին, որ մենք նույնպես նրանցից գումար ենք պահանջելու:
-Նրանցստիպումէինտո՞ւրքվճարել:
-Ոչ միայն: Ստիպում էին վերաձևակերպել սեփականությունը: Դատախազությունը պետք է պարզի պետությանը նվիրատվությունների իսկությունը: Դրանք ավելի քան 9800-ն են: Մարդիկ բանտում հայտնվելու վախից իրենց սեփականությունը նվիրաբերում էին պետությանը: Մեկ այլ տարբերակ էր ընթացակարգային համաձայնագիրը, որի համաձայն մարդիկ պետք է խոստովանեին իրենց մեղքը, ապա պայմանավորվեին դատախազի հետ և ինքանակամ ինչ-որ չափի գումար վճարեին:
-Իսկ ինչպե՞ս էին դա ստիպում մարդկանց:
-Ահա մի օրինակ. Մի գործարար տուն ուներ, որը չէր ցանկանում վաճառել: Նրան մահվան աստիճան ծեծի ենթարկեցին, նա հրաշքով ողջ մնաց: Իսկ նրա տանը տեղը Սաակաշվիլիի համար նախագահական նստավայր կառուցեցին: Ես այդ մարդուն խորհրդարանում հետագայում պատգամավոր նշանակեցի: Գործարարներին չէին թողում մահանալ, բայց նրանցից ստրուկներ էին դարձնում:
Արտասահմանյան գործարարների հետ նույնպես բարեհամբյուր չէին: Հարցրեք Սաշա Մաշկեվիչին (ղազաղ մեծահարուստ, Իսրայելի քաղաքացի, Forbes-ի ցուցակում №709 տեղում է, կարողությունը՝ 2,1 մլրդ դոլար-Forbes), նա Վրաստանում տարբեր նախագծեր է ղեկավարում: Նրա և իր գործընկերների համար Վրաստանում էական խոչընդոտներ էին ստեղծել: «Մնալը նշանակում էր միայնակ պատերազմ հայտարարել ռեժիմին և մահանալ առաջին իսկ հարձակման ժամանակ»
-Ե՞րբիմացաքայդամենիմասին։
-2008թ.-ի հունվարին՝ ընտրությունների ժամանակ։ Մինչ այդ ինձ տեղեկություններ էին տալիս միայն Սաակաշվիլին և Մերաբիշվիլին։ Ես հասկացա, որ սխալ եմ գործել։ Բայց մենք խաղաղ բաժանվեցինք։ Նրա երդմնակալության օրը զանգահարեցի և խնդրեցի ինձ այլևս չանհանգստացնել։ Դրանից հետո նա շատ է փորձել հաշտվել ինձ հետ։ Ես ուշադրությամբ հետևում էի, թե ինչ էր տեղի ունենում։ Նրանք այն ժամանակ ամեն կերպ խաբում էին Արևմուտքին՝ թողնելով մի քանի անկախ հեռուստաալիք («Маэстро» և «Кавкасия»): Նրանց հաղորդումների ժամանակ կարող էին հանդես գալ տարբեր քաղաքական գործիչներ, և ես նրանց նայում էի պատշաճ և աջակից կուսակցություն գտնելու ցանկությամբ:
Երեք տարի անց որոշեցի հեռանալ. այստեղ վտանգավոր էր։ Փարիզի մոտ տուն կառուցեցի, և պատրաստվում էի հեռանալ։ Միակ մարդը, որին նրանք հետևում էին, ես էի մնացել, մնացածին՝ ունևորներին և չունևորներին, ուժեղներին ու թույլերին, նրանք ուղղակի ոչնչացրել էին։ Ոչ ոք չէր կարող ֆինանսավորել ընդդիմությանը: Մնացին միայն սկզբունքային մարդիկ, ովքեր չհանձնվեցին և մնացին անտուն և առանց որևէ միջոցի: Իմ հաղթանակից հետո ես նրանց բոլորին միախմբեցի:
-Դուք մեկնելուն սկսել էիք նախապատրաստվել 2010թ.-ի աշնանը, բայց մինչև 2011թ.-ի աշուն այդպես էլ ոչ մի տեղ չմեկնեցիք:
-Դժվար էր վերջնական որոշում կայացնել: Մենք ոչ թե նախապատրաստվում էին ժամանակ անցկացնել Եվրոպայում, այլ պետք է հավերժ լքեինք Վրաստանը: Մայրս (նա 92 տարեկան է) ընդհանրապես չէր ցանկանում իր հարազատ գյուղից ուրիշ որևէ այլ վայր տեղափոխվել: Կինս Փարիզը շատ է սիրում, պատրաստ էր մեկնել:
Ես տատանվում էի: Այդ ժամանակ ես կարողացա պարզել, որ «Карту» հոլդինգի նախագահը՝ Գիգա Ձեդելիլին, նրանց գործակալն է: Նա գիտեր իմ պլանների, Վրաստանում իմ բիզնեսի մասին: Այդ ամբողջ ինֆորմացիան նա հաղորդում էր Սաակաշվիլին և նրա թիմին: Այդ ամենը ավելի տհաճ և վախենալու դարձավ: Ոչ մեկի վրա չէիր կարող հույսդ դնել:
Երբ ես հասկացա, որ Գիգան ինձ հետևում է, ես սկսեցի նրա միջոցով ինձ համար ձեռնատու ազդանշաններ հաղորդել: Նրանք ցանկանում էին, որ ես որքան հնարավոր է շուտ հեռանայի երկրից, և ես նրանց այն համոզմունքի մեջ էի պահում, թե ուր որ է դա տեղի կունենա:
Ես չէի դիտարկում երկրում մնալու տարբերակը: Մնալը նշանակում էր միայնակ պատերազմ հայտարարել ռեժիմին և մահանալ առաջին իսկ հարձակման ժամանակ:
Ես չէի ցանկանում ռիսկի դիմել, վտանգել ընտանիքս: Բայց ամեն ինչ որոշվեց մեկ երեկոյի ընթացքում: Ինձ մոտեցավ կինս և ասաց. «Ես գիտեմ՝ դու չես կարող այնտեղ ապրել: Դու պետք է մնաս և փորձես օգնել ժողովրդին: Ես տեսնում եմ, որ դու դա ցանկանում ես»:
-Իսկ ճի՞շտ է, որ քաղաքական լիդեր պետք է դառնար Ձեր ավագ որդի Ուտան:
-Ոչ, դա բեմականացում էր: Նախքան իմ հայտարարությունը (2011թ.-ի հոկտեմբերի 7-ին Իվանիշվիլին հայտարարեց նոր ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին, որը մասնակցելու էր 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին - Forbes), մենք ընտանիքիս հետ ստահոդ լուրեր տարածեցինք, թե իմ ավագ որդին պատրաստվում է ժամանել Փարիզից՝ ռեժիմի դեմ պայքարելու համար:
-Ինչի՞ համար էր հարկավոր բեմականացումը:
-Եթե նրանք իմանային, որ ես հայտարարություն են նախապատրաստում, ապա, անկասկած, կսպանեին ինձ: Ինձ պետք էր ստիպել նրանց հասկանալ, որ եթե ինձ սպանեն, ապա իմ տեղը կզբաղեցնի ավագ որդիս: Պետք էր նրանց վստահեցնել, որ Ուտան իրական մարտիկ է և կարող է ընդդիմության լիդեր առնալ: Նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր՝ ի տարբերություն կրտսեր որդուս՝ Բերայի, ով Վրաստանում հայտնի ռեփեր է և բազմաթիվ հակակառավարական երգեր ունի: Նա շատ ըմբոստ է և, մտածելով, որ Ուտան եղբորից ավելի հզոր է, հավատացին, որ նա կկարողանա մտնել պայքարի մեջ:
Կնոջս հետ վստահված անձանց միջոցով Ուտային փոխանցեցինք գործողությունների զարգացման սցենարը և իմ հայտարարության պատճենները, որպեսզի, եթե ինձ հետ ինչ-որ բան կատարվեր, դա հրապարակվեր Փարիզի կամ Շվեյցարիայի գործակալություններից մեկում:
Ամեն ինչ շատ սահուն կերպով ընթանում էր, ըստ սցենարի: Գիգան ամեն ինչին հավատացել էր: Ոչ մեկի մոտ կասկած չկար: Բոլորը կարծում էին, որ կոնֆլիկտի մեջ եմ որդուս հետ, և նա շուտով Վրաստան է ժամանելու:
Երկու օր անց առավոտյան ես պատրաստեցի անվտանգության աշխատակիցներին և ուղարկեցի Իրակլիին (2013թ.-ի նոյեմբերի 20-ից Վրաստանի վարչապետ, այն ժամանակ Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամի կառավարիչն), «Карту» հոլդինգի մամուլի քարտուղար մոտ: Իրակլին խնդրեց նրան տարածել իմ հայտարարությունը գործակալություններով: Նա ասաց, որ պետք է խորհրդակցի Գիգայի հետ: Հետո ես վերցրեցի հեռախոսը և ասացի աղջկան, որ նա պետք է ինձ լսի, քանի որ ես նրա ղեկավարն եմ: Նա սկսեց լաց լինել: Բարեբախտաբար, աղջիկը խորամանկ չգտնվեց և կատարեց այն, ինչ նրան հրամայված էր: Գործակալությունները ստացան հայտարարությունը և անմիջապես հրապարակեցին այն:
-Կտեսնեք, բազմաթիվ սպանություններ կբացահայտվեն: Ժվանիայի դեպքում ավելի շատ կասկածներ կան, բայց հետաքննություն չի եղել: Այն միայն հիմա է սկսվում: Գործը կարող էր տարիներ շարունակ այդպես մնալ: Դուք չեք պատկերացնում, թե ինչ էր այստեղ կատարվում: Որոշ եվրոպացիներ և ամերիկացիներ հասկանում էին, թե ինչ էր կատարվում, բայց կարծում էին, որ այդպես դեմոկրատիա է կառուցվում: Սաակաշվիլին այդ ուղղությամբ PR-ի համար հսկայական գումարներ էր ծախսում:
-Հայտարարությունն անցնելուց հետո Դուք հանգստացա՞ք: Դադարեցի՞ք վախենալ Ձեր կյանքի համար:
-Մեկ ամսվա ընթացքում ես ամեն օր գնում էի հերթական ցույցի, անվտանգության պետը շատ էր նյարդայնանում: Նրան հատուկ սխալ ազդանշաններ էին ուղարկում՝ մեզ շփոթմունքի մեջ գցելու համար: Իհարկե, վտանգ կար: Ես ամեն անգամ տանից դուրս գալիս կնոջս այնպես էի հրաժեշտ տալիս, կարծես թե այլևս իրար չէինք տեսնելու:
-Ես ընդհանրապես վստահ չէի, որ հաղթանակ եմ տանելու՝ ի տարբերություն նրանց: Նրանք Վրաստանում ամեն ինչ վերահսկողության տակ էին պահում: Ընտրությունների նախօրեին արդեն պարզ էր, թե ում կողմն է ժողովուրդը: Սաակաշվիլին այլևս չէր կարողանում մարդկանց հանրահավաքներ կազմակերպել: Իսկ ժողովրդին հավաքելու միտքը ես եմ նրան «հուշել»: Մի անգամ հեռախոսով զրուցելու ժամանակ ես իմ մարդկանցից մեկին հատուկ ասացի. «Որքան հիմար է նա, ընտրարշավն արդեն ավարտվում է, իսկ նա չի մտածել մարդկանց հանրահավաքի կանչի»: Նա լսել էր խոսակցությունը և որոշեց հենց այդպես էլ շարժվել: Դա կատարյալ ձախողում էր: Սեպտեմբերի 28-ի մեր հանրահավաքին գրեթե ամբողջ քաղաքն էր եկել՝ 800.000 մարդ: Այդ դեպքում նրանց համար շատ դժվար կլիներ կեղծել ընտրությունները: (Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2012թ.-ի հոկտեմբերի 1-ին, Իվանիշվիլիի կուսակցությունը հաղթանակ տարավ 13% տարբերությամբ -Forbes.)
-Ի՞նչեքկարծում, ինչո՞ւէինմարդիկՁեզաջակցում:
-Ժողովուրդը ինձ նախկինում չէր տեսել, ես երբեք չէի ասում իմ գործողությունների մասին, բայց միևնույնն է, ինֆորմացիան տարածվում էր: Ես 20 տարիների ընթացքում օգնել եմ ժողովրդին. ինչպե՞ս դա կթաքցնես:
-Որքանեքծախսելմնաննախագծերըֆինանսավորելուհամար:
-Ողջ ընթացքում ավելի քան 3 մլրդ դոլար՝ ներառյալ պետական օգնությունը, որը պաշտոնապես չէր ասվում, և օգնություն ընկերներին և բարեկամներին: Իմ և իմ ընտանիքի համար ես տարեկան ծախսում եմ ոչ ավելին, քան 5 մլն դոլար:
Իսկ ընտրությունների ժամանակ ես գրեթե ոչինչ չեմ ծախսել: Թույլ չտվեցին: Մենք ոչ մի գովազդ չունեինք: Ինձ անչափ օգնեց իմ որդի Բերան, ով շրջանների մարդկանց հավաքում էր իր համերգներին:
Իմ կողմից բազմաթիվ խորամանկ քայլեր են եղել: Հենց դրանց հաշվին մենք հաղթանակ տարանք: Օրինակ, կուսակցություն ստեղծելու իմ հայտարարությունից հետո Սաակաշվիլին զրկեց ինձ քաղաքացիությունից: Այդ փաստը եվրոպացիներին և ամերիկացիներին չգոհացրեց: Ցույցերից մեկի ժամանակ ես հայտարարեցի. «Թող փորձեն ինձ չվերադարձնել քաղաքացիությունը!», և այդպես շարունակ: Նա չափազանց պրիմիտիվ անձնավորություն է: Այդպես էլ եղավ: Ինձ այն չվերադարձրեցին, և այն դարձավ իմ հաղթաթուղթը՝ արտասահմանցիների հետ հարաբերություններում:
-Ողջ տարին մեզ չէին թողնում շարժվել։ Ցանկացած ձերբակալություն, անգամ ցանկացած փաստաթղթի հարցում ԱՄՆ-ն ու Եվրոպան ոտքի էին կանգնում։ Այժմ նրանք հանգստացել են։ Անցյալ տարի մենք դժվարությամբ, քայլ առ քայլ ապացուցեցինք, որ երկիրը հանցագործներ են կառավարել։ Մենք նստեցրել ենք նախկին վարչապետին և պաշտպանության նախարարին։
-Դա Բերան էր ընտրել: Այդպես է կոչվում նրա ստուդիան՝ Georgian Dream: Բերան ինձ շատ է օգնել, իմ պատճառով երկու տարի կորցրել է և հիմա պատրաստվում է ետ վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նա նոր ամերիկյան նախագիծ է սկսել: Նա ոչ միայն շատ վրացերեն երգեր ունի, այլև անգլերեն և ֆրանսերեն:
-Կարևոր էր ճիշտ նշանակումներ անել։ Մեր թիմը, մեր կառավարությունը ոչնչով չի զիջում ցանկացած եվրոպական երկրի կառավարությանը: Կոռուպցիա չկա։ Նրանք պրոֆեսիոնալներ են և աշխատում են աշխատավարձի համար։ Ես կարծում եմ, որ մենք մի տարում հրաշք ենք գործել։
-Ինչո՞վեքկարողԴուքայսօրհպարտանալ:
-Առաջին հերթին նրանով, որ նախկինում սեփական ժողովրդին ճնշող ոստիկանությունը վերափոխվեց, դարձավ եվրոպական: Հիմա ժողովուրդը վստահում է նրան:
-Այստեղ նկատի է առնվում կաշառակերությունը ոստիկանությունում: Դրանում ես համաձայն եմ: Մենք օգտվում ենք այդ ձեռքբերումից: Բայց կաշառակերությունը մնում էր վերին հատվածներում: Նա ամեն ինչ արեց, որպեսզի գումարներն իր մոտ գային:-Բայցնադաժանհամակարգստեղծեց: Բոլորըդադարեցինկաշառքվերցնել, քանիորսկսեցինվախենալ: Իսկեթեդադարենվախենալ, ի՞նչկպատահի:
-Հիմա ոչ մի դաժան համակարգ չկա, ընդ որում բոլորը հետևում են օրենքին:
-Եվինչպե՞սդաՁեզհաջողվեց:
-Վրացիները քաղաքակիրթ, ազատատենչ ժողովուրդ են: Սաակաշվիլին նրանց ֆեոդալիզմի էր տանում: Նա ֆեոդալ է: Նա 8 նախագահական նստավայր ունի: Եվ դա այն երկրում, որտեղ կարելի է մի քանի րոպեում ուղղաթիռով հասնել մի կետից մյուսը, կամ մի քանի ժամում ավտոմեքենայով: Աշխարհում այսպիսի նախագահ այլևս անհնար է գտնել: Նա երկու ինքնաթիռ ունի, երկու ուղղաթիռ և ևս երեքը պատվիրված են, որոնց համար հարկավոր է լրացուցիչ 80 մլն դոլար (Իվանիշվիլին ունի չորս տուն Թբիլիսիում, Eurocopter մակնիշի ուղղաթիռ, որը 7 մլն դոլար արժե -Forbes.):
Ինձ քաղաքականությունից դուրս գալիս առաջ անընդհատ հարցնում էին, թե արդյոք բանտարկելու են Սաակաշվիլին: Ես պատասխանում էի, որ չգիտեմ. այստեղ արդեն արդարադատությունը պետք է աշխատի:
-Ուրիշինչհաջողվեցանելմեկտարվաընթացքում:
-Առողջապահություն: Հիմա յուրաքանչյուր քաղաքացի ապահովագրություն ունի, նույնիսկ բարդ վիրահատությունները ֆինանսավորվում են պետության կողմից: Նախկինում դա չկար: Սովետական համակարգը փլուզվել էր, բայց նորը չէր կառուցվել: Բանտերում նույնպես անվճար կբուժեն մարդկանց:
-ԴաԴո՞ւքչեքֆինանսավորում:
-Ոչ, բյուջետային գումարներ են: Մենք տնտեսել ենք ուղղաթիռների գումարները, պաշտոնյաների համար այլևս ամառանոցներ չեն կառուցվելու: Սաակաշվիլիի այս քմահաճույքների վրա մենք ավելի քան 1 մլրդ լարի ենք տնտեսել (580 մլն դոլար):
Երկրորդը գյուղատնտեսությունն է: Փոքր ֆերմերներին և գյուղացիներին անվճար պարարտանյութ էին բաժանում և այլ աշխատանքներ կատարում: Այստեղ արդեն գումարները ներդրվում էին իմ ֆոնդից:
Երրորդը կիթությունն է: Ավելի քան 800 դպրոց վերանորոգեցինք, ջեռուցում անցկացրեցինք: Այդ գործերով զբաղվում էր ներկա նախագահ Գեորգի Մարֆվելաշվիլին: Նա հիասքանչ աշխատանք է տարել: Վստահությամբ կարող եմ ասել, որ Գեորգին շատ լավ կառավարիչ է:
Ո՞վ է ֆինանսավորել «Վրացական երազանքը». Իվանիշվիլիի առաջին հարցազրույցը քաղաքականությունից հեռանալուց հետո
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պատմել է Forbes-ին, թե ինչպես է օգնել Միխայիլ Սահակաշվիլիին անցկացնել ռեֆորմներ, իսկ հետո շատ խիստ զղջացել է այդ պատճառով:
Բիձինա Իվանիշվիլին իրական օլիգարխ է: 2004թ.-ին Ռուսաստանից Վրաստան տեղափոխվելուց հետո նա միանգամից դարձավ երկրի ամենահարուստ մարդը: Համաձայն Forbes-ի վերջին վիճակագրության՝ նրա կարողությունը կազմում է 5,3 մլրդ դոլար, աշխարհի մեծահարուստների ցուցակում գտնվում է 229-րդ տեղում: Նրա հարստությունը Վրաստանի ՀՆԱ-ի 1/3-ն է (15,85 մլրդ դոլար 2012թ.-ին):
Սակայն մինչև 2011թ.-ի հոկտեմբեր նա չէր խառնվում քաղաքականությանը: Թբիլիսիում ոչ ոք նույնիսկ չէր ճանաչում նրան, ընդհուպ այն պահը, երբ Իվանիշվիլին հայտարարեց ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին: Մեկ տարի անց նրա «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, և ինքը՝ միլիարդատերը, դարձավ վարչապետ՝ երկրում առաջին դեմքը: Եվս մեկ տարի անց՝ 2013թ.-ի նոյեմբերին, կատարելով իր խոստումը, նա հեռացավ քաղաքականությունից՝ իշխանությունում թողնելով համախոհների թիմ: Երկու տարվա ընթացքում նրա հետ անհավանական պատմություններ պատահեցին, որոնց մասին նա առաջին անգամ պատմում է Forbes-ի հարցազրույցում:
«Ես հետևում էի միայն նրան, որ իմ փողերով զենք չգնվեր»։
-Մեր նախորդ հանդիպմանը՝ 2005թ.-ին Փարիզում, Դուք ասում էիք, որ խաղաղ, հանգիստ կյանք էիք վարում Ձեր հարազատ Չորվիլա գյուղում, և քաղաքականությունը Ձեզ չէր հետաքրքրում: Ինչպե՞ս, ե՞րբ և ինչո՞ւ Ձեր տրամադրությունը կտրուկ փոխվեց:
-Ընդդիմությունն այն ժամանակ չկարողացավ ինձ հասնել: Ես լիովին փակ մարդ էի և ոչ մեկի հետ չէի հանդիպում:
-Նույնիսկ Միխեիլ Սաակաշվիլիի հե՞տ:
-Նրա հետ ես հանդիպել եմ «Վարդերի հեղափոխության» ժամանակ՝ նրա նախագահ դառնալուց որոշ ժամանակ առաջ (2004թ.-ի հունվար): Ես այդ ժամանակ ապրում էի Փարիզում և հիացմունքի մեջ էի բոլոր փոփոխություններից, որ տեղի էին ունենում ողջ Վրաստանում: Ես անմիջապես Վրաստան ժամանեցի: Նախքան դա Մոսկվա այցելեցի, քանի որ մի քանի կարևոր հանդիպումներ ունեի բիզնեսի հետ կապված: Ինձ հարց էին տալիս, թե ինչ է պատահել Վրաստանում: Ես բոլորին վստահեցնում էի, որ բոլոր փոփոխությունները միայն դեպի լավ են տանում, որ նոր մարդկանց հետ պետք է ընկերություն հաստատել և այդպես շարունակ:
Ես մտածում էի, որ եկել է այն թիմը, ով երկիրը Եվրոպայի կողմը կտանի: Ես գիշերները չէի քնում, պլան էի մտածում նրանց օգնելու համար: Սաակաշվիլիի հետ հենց առաջին հանդիպման ժամանակ ես նրանց ասեցի, որ պետք է առաջին հերթին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը: Այն ժամանակ նախարարները և պատգամավորները ամսական 10 դոլար էին ստանում: Ես առաջարկեցի էականորեն բարձրացնել նրանց աշխատավարձերը, որպեսզի նրանք կարողանային հանգիստ գնել դեղամիջոց և մթեր: Եթե նախարարի երեխան սոված է մնում և չի կարողանում դպրոց գնալ, սակայն նա միլիոնների պայմանագիր է կնքում՝ կաշառակերությունը շատ դժվար է կանգնեցնել:
Ես ասացի, որ պատրաստ եմ այդ խնդրի համար գումար հատկացնել: Առաջարկեցի հիմնադրամ բացել, որպեսզի ամեն ինչ պաշտոնական լինի և որպեսզի դա ոչ մի կերպ նման չլիներ կաշառքի:
Սաակաշվիլին ուրախացավ: Մենք «Սորոսա» հիմնադրամն էինք օգտագործում, բայց նրա ներդրումները էական չէին: Աշխատավարձերի բարձրացման համար գումարները միայն ես էի հատկացնում: Ավելի քան երկու տարի պաշտոնյանները այդ ֆոնդի շնորհիվ բարձր աշխատավարձ էին ստանում: Ընդ որում, ոչ ոք չէր հետաքրքրվում, թե որտեղից են հայտնվում այդ գումարները: Մյուս հիմնադրամը ստեղծվեց բանակին օգնելու համար: Հիմնադրամի գումարներով նոր զորանոցներ էին կառուցվում, զինվորիների հանդերձանքներն էին գնվում. նրանք նախկինում շրջում էին պոկված կոշիկներով կամ տնային հողաթափերով: Նրանք նույնիսկ ծածկոց չունեին ծածկվելու համար: Ես հետևում էի միայն նրան, որ իմ փողերով զենքեր չգնվեն: Ոստիկանությանն այն ժամանակ ես նույնպես օգնում էի:
-Որքա՞ն գումար էիք ծախսել առաջին փուլում:
-Չեմ ցանկանում նշել հստակ թվերը: Վրաստանի համար դրանք շատ մեծ գումարներ էին:
«Չէր կարելի թույլ տալ, որ նա զգար, թե ինձ պարտք է»
-Սաակաշվիլին շնորհակալ եղա՞վ Ձեզանից:
-Այո՛, իհարկե: Բայց ես նրան միշտ պատասխանում էի. «Ես քեզ համար չեմ դա անում»: Չէր կարելիթույլ տալ, որ նա զգար, թե ինձ պարտք է: Մարդ ժամանակի ընթացքում սկսում է ատելնրան, ում պարտք է: Ես շատ լավ էի դա հասկանում: Բայց ես զգուշացնում էի, որ օգնելու եմ այնքան ժամանակ, մինչև նա օգտակար է երկրին: Եթե նա դադարի օգտակար լինել, ես կհեռանամ նրա կողքից, իսկ եթե դառնա երկրի թշնամին, ապա դուրս կգամ նրա դեմ: Ես սա բազմաթիվ անգամ ասել եմ նրա «շնորհակալության» դիմաց:
Հեղափոխության ժամանակ հիմնական ընդդիմական հեռուստաալիքը «Рустави2»-ն էր: Ես չէի խանգարում, բայց իմ «Իններոդ ալիքը» պահեստային կարգավիճակում էի պահում նրա համար, եթե դեմոկրատական շարժումը դադարի, եթե «Рустави2»-ի հետ որևէ բան պատահեր՝ մենք կարողանայինք միանգամից ուշքի գալ: Երբ Սաակաշվիլին իշխանության գլուխ եկավ, ես կարծեցի թե այլևս վտանգ չկա և փակեցի «Իններոդ ալիքը»: Դա իմ ամենամեծ սխալն էր:
Այն ժամանակ ես շատ փակ մարդ էի, հանդիպում էի միայն Սաակաշվիլիի, Վանո Մերաբիշվիլիի (այն ժամանակ վարչապետ) հետ չէի հանդիպում: Սաակաշվիլին ինձ միշտ առաջարկում էր հյուր գալ, բայց ես մերժում էի, քանի որ իմ տունն ինձ համար սուրբ վայր է:
Ես հեռուստացույց գրեթե չէի նայում, և միայն վերջում իմացա, որ դեմոկրատիա կառուցելու փոխարեն, նրանք ավտորիտարն էին կառուցում: Խիստ հիերարխիա էին ստեղծել և կենտրոնացրել էին ողջ բիզնեսը: Նախքան 2007թ.-ի նոյեմբերի 7-ի իրադարձությունները, երբ շատ դաժան կերպով ցրվեց խաղաղ ցույցը, ես ոչինչ չէի հասկանում, իսկ ժողովուրդը, պարզվում է, որ երկար ժամանակ էր ինչ տառապում էր նրանց ձեռքը:
-Դուք չէիք փորձում Սաակաշվիլից բացատրություններ պահանջե՞լ:
-Ես նրան խիստ հարցրեցի: Նա ասաց, որ վտանգ կար, հեղաշրջում էր պատրաստվում, և նա հետո ամեն ինչ կբացատրի: Իսկ երեկոյան նրանք մտան «Имеди» (ընդդիմադիր ալիք): Ես բղավում էի նրա վրա, պահանջում որպեսզի անմիջապես կանգնեցնի ոստիկանությանը: Նա ինձ հանգստացնում էր, ասում էր, որ այդպես է պետք, որ հեղաշրջում էր պատրաստվում: Հաջորդ օրն առավոտյան ես Թբիլիսի ժամանեցի:
-Ո՞վ էր հեղաշրջում պատրաստում:
-Ոչ ոք էլ չէր պատրաստում, նա ուղղակի ինձ խաբում էր: Նրան խանգարում էր ընդդիմադիր հեռուստաալիքը: Ասում էր, որ Պատարկացիշվիլիին էր հեղաշրջում նախապատրաստում: Պատարկացիշվիլին իրոք պայքարում էր նրա դեմ: Արդյունքում Սաակաշվիլին ոստիկանության միջոցով նրա ձեռքից վերցրեց «Имеди»-ն: Ես եկա Վրաստան: Ես նրան ձեռք չմեկնեցի, պահանջեցի, որպեսզի անմիջապես հրաժարական տա:
-Պատարկացիշվիլիի հետ Դուք շփվո՞ւմ էիք:
-Ոչ, չէի շփվում: Ես ցանկանում էի քաղաքականություն մուտք գործել և չէի թաքցնում դա: Սաակաշվիլին խնդրում էր, որպեսզի նրա գործընկերը դառնամ, բայց ես պատասխանեցի նրան, որ չեմ ցանկանում քաղաքականություն մտնել և չեմ ցանկանում որևէ մեկի գործընկերը դառնալ: Նա շատ երկար էր համոզում: Եկանք այն համաձայնության, որ հակառակ կողմերում իրար չենք տեսնի: Ես խոսք տվեցի:
-Ձեզ վիրավորե՞լ էր այն փաստը, որ Սաակաշվիլին Ձեզ անտեղյակության մեջ էր պահում:
-Իհրակե: Ես ցանկանում էի ազատ երկիր կառուցել, մարդու և խոսքի ազատության կողմնակիցն էի, իսկ ազատ հեռուստաալիքը հանկարծակի գրավվում է, լրագրողներին գետնին են պառկեցնում, ծեծի են ենթարկում, դուրս շպրտում: Հեռուստաալիքը փակվում է:
Հրաժեշտ տալու ժամանակ ես նրան ձեռք չմեկնեցի: Ասացի. «Եթե հրաժարական տաս, ապա ինչ-որ կերպ կկարողանամ քեզ հետ շարունակել շփվել: Այլապես կդառնամ քո թշնամին»: Երկու օր անց նա զանգահարեց և ասաց, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ես նրան օգնեմ, խորհուրդներ տամ: Եվ նա պահեց իր խոսքը: 2008թ.-ի հունվարին կայացան արտահերթ ընտրություններ:
Սաակաշվիլին հաղթանակ տարավ, բայց այդ ընտրություններից հետո ընդդիմությունը կտրուկ ակտիվացավ: Ես սկսեցի վերլուծել, թե ինչ է տեղի ունենում: Հասկացա, որ նա չէր կարող արդար հաղթանակ տանել: Ժողովուրդն, ի տարբերություն ինձ, վաղուց էր հասկացել, թե ով է նա, և այլևս չէր համակրում նրան: Աստիճանաբար իմ տրամադրությունն ընկավ, կինս պատասխանում էր նրա զանգերին և ասում էր, որ ես ինձ լավ չեմ զգում: Ես հասկացա, որ օգնում էի մի մարդու, ով ոչ թե դեմոկրատիա, այլ դիկտատուրա էր ստեղծում:
Իմ կարծիքով, այն ժամանակ նրանք ընտրությունները կեղծել էին: Իրականում հաղթում էր ոչ շատ հայտնի ու հասարակ մի տղա՝ Լևան Գաչեչիլաձեն (Գաչեչիլաձեն հաղթանակ էր տարել Թբիլիսիում, բայց մյուս շրջանների տոսկով հաղթանակ էր տարել Սաակաշվիլին՝ 53% ձայն - Forbes):
«Նրանց ասում էին՝ կա՛մ այդպես ամեն ինչ կտաք, կա՛մ կգնաք բանտ, կնստեք և հետ կտաք»
-Իսկ Սաակաշվիլիի ռեժիմի ի՞նչը դուր չէր գալիս ժողովրդին։
-Ամբողջ բիզնեսը վերահսկվում էր: Վերադասը՝ հիմնականում չորս անձ (ինքը՝ Սաակաշվիլին, վարչապետ Վանո Մերաբիշվիլին, նախկին արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան -Forbes), բոլոր փողերն իրենց էին վերցնում: Ըստ տեղեկությունների՝ նրանց եկամուտը ամսական 40-50 մլն դոլար էր կազմում: Խելահեղ գումարներ հատկապես Վրաստանի համար: Վերահսկվում էր ոչ միայն բիզնեսը, այլևս շուկայի հասարակ վաճառականը, ով օրական 10 դոլարի շահույթ էր ունենում: Նրանց նպատակը ոչ թե գումարն էր, այլ վերահսկողությունը:
Բայց սեփականությունը նրանք նույնպես բռնագրավում էին: Սեփական բիզնես ունեցող մարդիկ, մինչև Սաակաշվիլիի գալը, իրենց հարաբերականորեն ազատ էին զգում: Նրանց ասում էին՝ կա՛մ այդպես ամեն ինչ կտաք, կա՛մ կգնաք բանտ, կնստեք և հետ կտաք: Մարդականց կեսը տալիս էր, իսկ նրանք, ովքեր չէին ցանկանում տալ, սկսում էին հետապնդել՝ արդյո՞ք ինչ-որ մեկը կարողանում է արտասահման գնալ, իսկ որոշները՝ ոչ:
Ամենազզվելին այն էր, որ նրանք հասկացան, որ ժողովուրդը վախկոտ չէ և չի ենթարկվի նրանց: Նրանք պետք է ստիպեին մարդկանց վախենալ իշխանությունից: Նրանք մարդկանց առանց պատճառի նստեցնում էին, որպեսզի հարևանները տեսնեն: Մարդ կարող էր ոչինչ չունենալ, բայց գալիս էին և ձերբակալում նրան:
- Սակայն կոռուպցիայի դեմ նա կարողացավ ինչ-որ կերպ պայքարել...
- Իրոք, ստորին և միջին օղակներում կոռուպցիա չկար, սակայն կոռուպցիայի դեմ պետք է պայքարել մաքուր ձեռքերով, այլ ոչ այնպես, որ պայքարի արդյունքում ամեն ինչ դեպի քեզ լողա։
-Ինչպե՞ս էր իրականցվում վերահսկողությունը:
-Գլխավոր դատախազն ուներ մի խումբ, որը հետևում էր 5000 դոլարից ավել փոխանցումներին: Բոլորը գիտեին դրա մասին: Փաստորեն, բոլոր գումարային հոսքերը վերահսկվում էին: Ամեն ինչ այնպես էր կազմակերպված, որպեսզի բոլոր հոսքերը նրանց մոտ գնան: Երբ մենք իշխանության եկանք, ես խնդրեցի գյուղատնտեսության նախարարին հավաքել այդ ոլորտում աշխատող այն բոլոր գործարարներին, ում հնարավոր է օգնել: Նա զանգահարեց ինձ և ասաց,- «Ես ապշած եմ, նրանք գործարարներ չեն, այլ ստրուկներ»: Նրանք սպասում էին, որ մենք նույնպես նրանցից գումար ենք պահանջելու:
-Նրանց ստիպում էին տո՞ւրք վճարել:
-Ոչ միայն: Ստիպում էին վերաձևակերպել սեփականությունը: Դատախազությունը պետք է պարզի պետությանը նվիրատվությունների իսկությունը: Դրանք ավելի քան 9800-ն են: Մարդիկ բանտում հայտնվելու վախից իրենց սեփականությունը նվիրաբերում էին պետությանը: Մեկ այլ տարբերակ էր ընթացակարգային համաձայնագիրը, որի համաձայն մարդիկ պետք է խոստովանեին իրենց մեղքը, ապա պայմանավորվեին դատախազի հետ և ինքանակամ ինչ-որ չափի գումար վճարեին:
-Իսկ ինչպե՞ս էին դա ստիպում մարդկանց:
-Ահա մի օրինակ. Մի գործարար տուն ուներ, որը չէր ցանկանում վաճառել: Նրան մահվան աստիճան ծեծի ենթարկեցին, նա հրաշքով ողջ մնաց: Իսկ նրա տանը տեղը Սաակաշվիլիի համար նախագահական նստավայր կառուցեցին: Ես այդ մարդուն խորհրդարանում հետագայում պատգամավոր նշանակեցի: Գործարարներին չէին թողում մահանալ, բայց նրանցից ստրուկներ էին դարձնում:
Արտասահմանյան գործարարների հետ նույնպես բարեհամբյուր չէին: Հարցրեք Սաշա Մաշկեվիչին (ղազաղ մեծահարուստ, Իսրայելի քաղաքացի, Forbes-ի ցուցակում №709 տեղում է, կարողությունը՝ 2,1 մլրդ դոլար-Forbes), նա Վրաստանում տարբեր նախագծեր է ղեկավարում: Նրա և իր գործընկերների համար Վրաստանում էական խոչընդոտներ էին ստեղծել:
«Մնալը նշանակում էր միայնակ պատերազմ հայտարարել ռեժիմին և մահանալ առաջին իսկ հարձակման ժամանակ»
-Ե՞րբ իմացաք այդ ամենի մասին։
-2008թ.-ի հունվարին՝ ընտրությունների ժամանակ։ Մինչ այդ ինձ տեղեկություններ էին տալիս միայն Սաակաշվիլին և Մերաբիշվիլին։ Ես հասկացա, որ սխալ եմ գործել։ Բայց մենք խաղաղ բաժանվեցինք։ Նրա երդմնակալության օրը զանգահարեցի և խնդրեցի ինձ այլևս չանհանգստացնել։ Դրանից հետո նա շատ է փորձել հաշտվել ինձ հետ։ Ես ուշադրությամբ հետևում էի, թե ինչ էր տեղի ունենում։ Նրանք այն ժամանակ ամեն կերպ խաբում էին Արևմուտքին՝ թողնելով մի քանի անկախ հեռուստաալիք («Маэстро» և «Кавкасия»): Նրանց հաղորդումների ժամանակ կարող էին հանդես գալ տարբեր քաղաքական գործիչներ, և ես նրանց նայում էի պատշաճ և աջակից կուսակցություն գտնելու ցանկությամբ:
Երեք տարի անց որոշեցի հեռանալ. այստեղ վտանգավոր էր։ Փարիզի մոտ տուն կառուցեցի, և պատրաստվում էի հեռանալ։ Միակ մարդը, որին նրանք հետևում էին, ես էի մնացել, մնացածին՝ ունևորներին և չունևորներին, ուժեղներին ու թույլերին, նրանք ուղղակի ոչնչացրել էին։ Ոչ ոք չէր կարող ֆինանսավորել ընդդիմությանը: Մնացին միայն սկզբունքային մարդիկ, ովքեր չհանձնվեցին և մնացին անտուն և առանց որևէ միջոցի: Իմ հաղթանակից հետո ես նրանց բոլորին միախմբեցի:
-Դուք մեկնելուն սկսել էիք նախապատրաստվել 2010թ.-ի աշնանը, բայց մինչև 2011թ.-ի աշուն այդպես էլ ոչ մի տեղ չմեկնեցիք:
-Դժվար էր վերջնական որոշում կայացնել: Մենք ոչ թե նախապատրաստվում էին ժամանակ անցկացնել Եվրոպայում, այլ պետք է հավերժ լքեինք Վրաստանը: Մայրս (նա 92 տարեկան է) ընդհանրապես չէր ցանկանում իր հարազատ գյուղից ուրիշ որևէ այլ վայր տեղափոխվել: Կինս Փարիզը շատ է սիրում, պատրաստ էր մեկնել:
Ես տատանվում էի: Այդ ժամանակ ես կարողացա պարզել, որ «Карту» հոլդինգի նախագահը՝ Գիգա Ձեդելիլին, նրանց գործակալն է: Նա գիտեր իմ պլանների, Վրաստանում իմ բիզնեսի մասին: Այդ ամբողջ ինֆորմացիան նա հաղորդում էր Սաակաշվիլին և նրա թիմին: Այդ ամենը ավելի տհաճ և վախենալու դարձավ: Ոչ մեկի վրա չէիր կարող հույսդ դնել:
Երբ ես հասկացա, որ Գիգան ինձ հետևում է, ես սկսեցի նրա միջոցով ինձ համար ձեռնատու ազդանշաններ հաղորդել: Նրանք ցանկանում էին, որ ես որքան հնարավոր է շուտ հեռանայի երկրից, և ես նրանց այն համոզմունքի մեջ էի պահում, թե ուր որ է դա տեղի կունենա:
Ես չէի դիտարկում երկրում մնալու տարբերակը: Մնալը նշանակում էր միայնակ պատերազմ հայտարարել ռեժիմին և մահանալ առաջին իսկ հարձակման ժամանակ:
Ես չէի ցանկանում ռիսկի դիմել, վտանգել ընտանիքս: Բայց ամեն ինչ որոշվեց մեկ երեկոյի ընթացքում: Ինձ մոտեցավ կինս և ասաց. «Ես գիտեմ՝ դու չես կարող այնտեղ ապրել: Դու պետք է մնաս և փորձես օգնել ժողովրդին: Ես տեսնում եմ, որ դու դա ցանկանում ես»:
-Իսկ ճի՞շտ է, որ քաղաքական լիդեր պետք է դառնար Ձեր ավագ որդի Ուտան:
-Ոչ, դա բեմականացում էր: Նախքան իմ հայտարարությունը (2011թ.-ի հոկտեմբերի 7-ին Իվանիշվիլին հայտարարեց նոր ընդդիմադիր կուսակցության ստեղծման մասին, որը մասնակցելու էր 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին - Forbes), մենք ընտանիքիս հետ ստահոդ լուրեր տարածեցինք, թե իմ ավագ որդին պատրաստվում է ժամանել Փարիզից՝ ռեժիմի դեմ պայքարելու համար:
-Ինչի՞ համար էր հարկավոր բեմականացումը:
-Եթե նրանք իմանային, որ ես հայտարարություն են նախապատրաստում, ապա, անկասկած, կսպանեին ինձ: Ինձ պետք էր ստիպել նրանց հասկանալ, որ եթե ինձ սպանեն, ապա իմ տեղը կզբաղեցնի ավագ որդիս: Պետք էր նրանց վստահեցնել, որ Ուտան իրական մարտիկ է և կարող է ընդդիմության լիդեր առնալ: Նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր՝ ի տարբերություն կրտսեր որդուս՝ Բերայի, ով Վրաստանում հայտնի ռեփեր է և բազմաթիվ հակակառավարական երգեր ունի: Նա շատ ըմբոստ է և, մտածելով, որ Ուտան եղբորից ավելի հզոր է, հավատացին, որ նա կկարողանա մտնել պայքարի մեջ:
Կնոջս հետ վստահված անձանց միջոցով Ուտային փոխանցեցինք գործողությունների զարգացման սցենարը և իմ հայտարարության պատճենները, որպեսզի, եթե ինձ հետ ինչ-որ բան կատարվեր, դա հրապարակվեր Փարիզի կամ Շվեյցարիայի գործակալություններից մեկում:
Ամեն ինչ շատ սահուն կերպով ընթանում էր, ըստ սցենարի: Գիգան ամեն ինչին հավատացել էր: Ոչ մեկի մոտ կասկած չկար: Բոլորը կարծում էին, որ կոնֆլիկտի մեջ եմ որդուս հետ, և նա շուտով Վրաստան է ժամանելու:
Երկու օր անց առավոտյան ես պատրաստեցի անվտանգության աշխատակիցներին և ուղարկեցի Իրակլիին (2013թ.-ի նոյեմբերի 20-ից Վրաստանի վարչապետ, այն ժամանակ Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամի կառավարիչն), «Карту» հոլդինգի մամուլի քարտուղար մոտ: Իրակլին խնդրեց նրան տարածել իմ հայտարարությունը գործակալություններով: Նա ասաց, որ պետք է խորհրդակցի Գիգայի հետ: Հետո ես վերցրեցի հեռախոսը և ասացի աղջկան, որ նա պետք է ինձ լսի, քանի որ ես նրա ղեկավարն եմ: Նա սկսեց լաց լինել: Բարեբախտաբար, աղջիկը խորամանկ չգտնվեց և կատարեց այն, ինչ նրան հրամայված էր: Գործակալությունները ստացան հայտարարությունը և անմիջապես հրապարակեցին այն:
«Ես, ի տարբերություն նրանց, բացարձակապես վստահ չեմ, որ հաղթանակ էի տանելու»
-Դուք վախենում էիք, որ Ձեզ կսպանեն, բայց դեռևս ոչ մի ապացույց չկա, որ Վրաստանումտեղի ունեցած սպանությունների մեղավորը Սաակաշվիլին է: Հիմնականում նախկինվարչապետ Զուրաբ Ժվանիայի…
-Կտեսնեք, բազմաթիվ սպանություններ կբացահայտվեն: Ժվանիայի դեպքում ավելի շատ կասկածներ կան, բայց հետաքննություն չի եղել: Այն միայն հիմա է սկսվում: Գործը կարող էր տարիներ շարունակ այդպես մնալ: Դուք չեք պատկերացնում, թե ինչ էր այստեղ կատարվում: Որոշ եվրոպացիներ և ամերիկացիներ հասկանում էին, թե ինչ էր կատարվում, բայց կարծում էին, որ այդպես դեմոկրատիա է կառուցվում: Սաակաշվիլին այդ ուղղությամբ PR-ի համար հսկայական գումարներ էր ծախսում:
-Հայտարարությունն անցնելուց հետո Դուք հանգստացա՞ք: Դադարեցի՞ք վախենալ Ձեր կյանքի համար:
-Մեկ ամսվա ընթացքում ես ամեն օր գնում էի հերթական ցույցի, անվտանգության պետը շատ էր նյարդայնանում: Նրան հատուկ սխալ ազդանշաններ էին ուղարկում՝ մեզ շփոթմունքի մեջ գցելու համար: Իհարկե, վտանգ կար: Ես ամեն անգամ տանից դուրս գալիս կնոջս այնպես էի հրաժեշտ տալիս, կարծես թե այլևս իրար չէինք տեսնելու:
-Ինչպե՞ս էիք դուք գնահատում Ձեր հնարավորությունները մեկ տարի հետոխորհրդարանական ընտրություններում հաղթելու համար:
-Ես ընդհանրապես վստահ չէի, որ հաղթանակ եմ տանելու՝ ի տարբերություն նրանց: Նրանք Վրաստանում ամեն ինչ վերահսկողության տակ էին պահում: Ընտրությունների նախօրեին արդեն պարզ էր, թե ում կողմն է ժողովուրդը: Սաակաշվիլին այլևս չէր կարողանում մարդկանց հանրահավաքներ կազմակերպել: Իսկ ժողովրդին հավաքելու միտքը ես եմ նրան «հուշել»: Մի անգամ հեռախոսով զրուցելու ժամանակ ես իմ մարդկանցից մեկին հատուկ ասացի. «Որքան հիմար է նա, ընտրարշավն արդեն ավարտվում է, իսկ նա չի մտածել մարդկանց հանրահավաքի կանչի»: Նա լսել էր խոսակցությունը և որոշեց հենց այդպես էլ շարժվել: Դա կատարյալ ձախողում էր: Սեպտեմբերի 28-ի մեր հանրահավաքին գրեթե ամբողջ քաղաքն էր եկել՝ 800.000 մարդ: Այդ դեպքում նրանց համար շատ դժվար կլիներ կեղծել ընտրությունները: (Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2012թ.-ի հոկտեմբերի 1-ին, Իվանիշվիլիի կուսակցությունը հաղթանակ տարավ 13% տարբերությամբ -Forbes.)
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էին մարդիկ Ձեզ աջակցում:
-Ժողովուրդը ինձ նախկինում չէր տեսել, ես երբեք չէի ասում իմ գործողությունների մասին, բայց միևնույնն է, ինֆորմացիան տարածվում էր: Ես 20 տարիների ընթացքում օգնել եմ ժողովրդին. ինչպե՞ս դա կթաքցնես:
-Որքան եք ծախսել մնան նախագծերը ֆինանսավորելու համար:
-Ողջ ընթացքում ավելի քան 3 մլրդ դոլար՝ ներառյալ պետական օգնությունը, որը պաշտոնապես չէր ասվում, և օգնություն ընկերներին և բարեկամներին: Իմ և իմ ընտանիքի համար ես տարեկան ծախսում եմ ոչ ավելին, քան 5 մլն դոլար:
Իսկ ընտրությունների ժամանակ ես գրեթե ոչինչ չեմ ծախսել: Թույլ չտվեցին: Մենք ոչ մի գովազդ չունեինք: Ինձ անչափ օգնեց իմ որդի Բերան, ով շրջանների մարդկանց հավաքում էր իր համերգներին:
Իմ կողմից բազմաթիվ խորամանկ քայլեր են եղել: Հենց դրանց հաշվին մենք հաղթանակ տարանք: Օրինակ, կուսակցություն ստեղծելու իմ հայտարարությունից հետո Սաակաշվիլին զրկեց ինձ քաղաքացիությունից: Այդ փաստը եվրոպացիներին և ամերիկացիներին չգոհացրեց: Ցույցերից մեկի ժամանակ ես հայտարարեցի. «Թող փորձեն ինձ չվերադարձնել քաղաքացիությունը!», և այդպես շարունակ: Նա չափազանց պրիմիտիվ անձնավորություն է: Այդպես էլ եղավ: Ինձ այն չվերադարձրեցին, և այն դարձավ իմ հաղթաթուղթը՝ արտասահմանցիների հետ հարաբերություններում:
«Ողջ անցյալ տարի մենք քայլ առ քայլ ապացուցում էինք, որ երկիրը հանցագործներ էին կառավարում»
-Ընտրություններից հետո Դուք հաղթեցիք և դարձաք վարչապետ՝ երկրի առաջին դեմքը։Սակայն Սաակաշվիլին մնաց նախագահ։ Ինչպե՞ս էիք աշխատում այդ պայմաններում։
-Ողջ տարին մեզ չէին թողնում շարժվել։ Ցանկացած ձերբակալություն, անգամ ցանկացած փաստաթղթի հարցում ԱՄՆ-ն ու Եվրոպան ոտքի էին կանգնում։ Այժմ նրանք հանգստացել են։ Անցյալ տարի մենք դժվարությամբ, քայլ առ քայլ ապացուցեցինք, որ երկիրը հանցագործներ են կառավարել։ Մենք նստեցրել ենք նախկին վարչապետին և պաշտպանության նախարարին։
-Կուսակցության համար ո՞վ էր ընտրել «Վրացական երազանք» անվանումը:
-Դա Բերան էր ընտրել: Այդպես է կոչվում նրա ստուդիան՝ Georgian Dream: Բերան ինձ շատ է օգնել, իմ պատճառով երկու տարի կորցրել է և հիմա պատրաստվում է ետ վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նա նոր ամերիկյան նախագիծ է սկսել: Նա ոչ միայն շատ վրացերեն երգեր ունի, այլև անգլերեն և ֆրանսերեն:
-Ինչպե՞ս հաղթեցիք, ինչպիսի՞ առաջնահերթություններ էիք դրել Ձեր առջև։
-Կարևոր էր ճիշտ նշանակումներ անել։ Մեր թիմը, մեր կառավարությունը ոչնչով չի զիջում ցանկացած եվրոպական երկրի կառավարությանը: Կոռուպցիա չկա։ Նրանք պրոֆեսիոնալներ են և աշխատում են աշխատավարձի համար։ Ես կարծում եմ, որ մենք մի տարում հրաշք ենք գործել։
-Ինչո՞վ եք կարողԴուք այսօր հպարտանալ:
-Առաջին հերթին նրանով, որ նախկինում սեփական ժողովրդին ճնշող ոստիկանությունը վերափոխվեց, դարձավ եվրոպական: Հիմա ժողովուրդը վստահում է նրան:
-Բայց այդ մասին միշտ ասել են որպես Սաակաշվիլի ձեռքբերում…
-Այստեղ նկատի է առնվում կաշառակերությունը ոստիկանությունում: Դրանում ես համաձայն եմ: Մենք օգտվում ենք այդ ձեռքբերումից: Բայց կաշառակերությունը մնում էր վերին հատվածներում: Նա ամեն ինչ արեց, որպեսզի գումարներն իր մոտ գային:-Բայց նա դաժան համակարգ ստեղծեց: Բոլորը դադարեցին կաշառք վերցնել, քանի որսկսեցին վախենալ: Իսկ եթե դադարեն վախենալ, ի՞նչ կպատահի:
-Հիմա ոչ մի դաժան համակարգ չկա, ընդ որում բոլորը հետևում են օրենքին:
-Եվ ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց:
-Վրացիները քաղաքակիրթ, ազատատենչ ժողովուրդ են: Սաակաշվիլին նրանց ֆեոդալիզմի էր տանում: Նա ֆեոդալ է: Նա 8 նախագահական նստավայր ունի: Եվ դա այն երկրում, որտեղ կարելի է մի քանի րոպեում ուղղաթիռով հասնել մի կետից մյուսը, կամ մի քանի ժամում ավտոմեքենայով: Աշխարհում այսպիսի նախագահ այլևս անհնար է գտնել: Նա երկու ինքնաթիռ ունի, երկու ուղղաթիռ և ևս երեքը պատվիրված են, որոնց համար հարկավոր է լրացուցիչ 80 մլն դոլար (Իվանիշվիլին ունի չորս տուն Թբիլիսիում, Eurocopter մակնիշի ուղղաթիռ, որը 7 մլն դոլար արժե -Forbes.):
Ինձ քաղաքականությունից դուրս գալիս առաջ անընդհատ հարցնում էին, թե արդյոք բանտարկելու են Սաակաշվիլին: Ես պատասխանում էի, որ չգիտեմ. այստեղ արդեն արդարադատությունը պետք է աշխատի:
-Ուրիշ ինչ հաջողվեց անել մեկ տարվա ընթացքում:
-Առողջապահություն: Հիմա յուրաքանչյուր քաղաքացի ապահովագրություն ունի, նույնիսկ բարդ վիրահատությունները ֆինանսավորվում են պետության կողմից: Նախկինում դա չկար: Սովետական համակարգը փլուզվել էր, բայց նորը չէր կառուցվել: Բանտերում նույնպես անվճար կբուժեն մարդկանց:
-Դա Դո՞ւք չեք ֆինանսավորում:
-Ոչ, բյուջետային գումարներ են: Մենք տնտեսել ենք ուղղաթիռների գումարները, պաշտոնյաների համար այլևս ամառանոցներ չեն կառուցվելու: Սաակաշվիլիի այս քմահաճույքների վրա մենք ավելի քան 1 մլրդ լարի ենք տնտեսել (580 մլն դոլար):
Երկրորդը գյուղատնտեսությունն է: Փոքր ֆերմերներին և գյուղացիներին անվճար պարարտանյութ էին բաժանում և այլ աշխատանքներ կատարում: Այստեղ արդեն գումարները ներդրվում էին իմ ֆոնդից:
Երրորդը կիթությունն է: Ավելի քան 800 դպրոց վերանորոգեցինք, ջեռուցում անցկացրեցինք: Այդ գործերով զբաղվում էր ներկա նախագահ Գեորգի Մարֆվելաշվիլին: Նա հիասքանչ աշխատանք է տարել: Վստահությամբ կարող եմ ասել, որ Գեորգին շատ լավ կառավարիչ է:
Նյութի երկրորդ մասը կարդացեք այստեղ
Աղբյուրը՝ blognews.am