Աշխարհ

26.12.2013 10:12


Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը

Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայում հրաժարականի դիմում էին գրել և պաշտոնանկ արվել «մեծ կաշառքի» մեջ մեղադրվող որոշ նախարարներ։ Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպումից հետո ներկայացրել է կառավարության նոր, ամբողջական կազմը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարության նոր կազմում փոխվել է 10 նախարար։ Պաշտոնից զրկվել է նաև ԵՄ ինտեգրման հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը։

Թուրքիայի կառավարության նոր կազմը հետևյալն է.

Փոխվարչապետ՝ Էմրուլլահ Իշլեր,
Արդարադատության նախարար՝ Բեքիր Բոզդաղ,
Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար՝ Այշենուր Իսլամ,
Եվրամիության հարցերով նախարար՝ Մևլութ Չավուշօղլու,
Գիտության, արվեստի և տեխնոլոգիաների նախարար՝ Ֆիքրի Ըշըք,

Շրջակա միջավայրի նախարար՝ Իդրիս Գյուլունջե,
Էկոնոմիկայի նախարար՝ Նիհաթ Զայբեքչի,
Երիտասարդության և սպորտի նախարար՝ Աքիֆ Չաղաթայ Քըլըչ,
Ներքին գործերի նախարար՝ Էֆքան Ալա,
Կապի, հաղորդակցության և ծովագնացության նախարար՝ Լութֆի Էլվան։

Այս խորագրի վերջին նյութերը