Իսրայելի և Պաղեստինի միջև անմիջական բանակցությունները դադարեցվել են
Անմիջական բանակցություններն Իսրայելի և Պաղեստինի միջև ընդհատվել են մի քանի շաբաթ առաջ։ Այժմ կողմերը շփվում են ամերիկյան միջնորդի օգնությամբ։ newsru.com–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պաղեստինյան պատվիրակության ղեկավար Սաիբ Արիքաթը բանակցությունների ժամանակ։ Թեև երեք տարվա ընդմիջումից հետո բանակցություններն Իսրայելի և Պաղեստինի միջև վերականգնվել էին այս ամառ, սակայն ոչ մի որոշում, որը կբերեր առաջխաղացման երկու կողմերի միջև, չի ընդունվել։ Իսրայելը մի քանի ծրագիր է ներկայացրել Հորդանանի արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ, Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն էլ հայտարարել է, որ համաձայն է ստեղծել Պաղեստին պետություն այն դեպքում, եթե նրա մայրաքաղաքը դառնա Արևելյան Երուսաղեմը, բացի այդ, պետության ստեղծումից հետո նրա տարածքում չպետք է մնա և ոչ մի հրեա։ Պաղեստինը չի պատրաստվում ճանաչել Իսրայելը՝ որպես հրեական պետություն։