Ամանորին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է'
սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին
աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ
զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում նախապես դրանք եռացնել 20-25 րոպե
սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում
համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում սննդամթերքը չօգտագործել
սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով' օգտագործելով միայն խմելու ջուր:
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
Ամանորին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է'