Աշխարհ

18.12.2013 10:53


Արևմուտքն այլևս չի պահանջում Ասադի հրաժարականը

Արևմուտքն այլևս չի պահանջում Ասադի հրաժարականը

«Ռոսբալտն», «Ալ Արաբիային» հղումով, գրում է, որ Արևմուտքը ժամանակավորապես հանում է Ասադի՝ Սիրիայի նախագահի պաշտոնը լքելու պահանջը, որովհետև դա կբերի երկրում քաոսային վիճակի և մարտնչող իսլամիստների ակտիվացման։

Հիշեցնենք, որ Ասադի հրաժարականը և Սիրիայում ժամանակավոր կառավարության ձևավորումը գլխավոր պահանջներից էին Ժնև–2 կոնֆերանսին մասնակցության համար։ Նոյեմբերին ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը հայտարարել էր, որ Ասադի հրաժարականի դիմաց կմասնակցի կոնֆերանսին։

Նախօրեին էլ ՄԱԿ–ը հայտարարել է, որ Սիրիայի խնդրի կարգավորման նպատակով հրավիրվելիք միջազգային կոնֆերանսը կկայանա 2014–ի հունվարի 22–ին շվեյցարական Մոնտրում։

Այս խորագրի վերջին նյութերը