Զանգվածային ծեծկռտուք ռուսների ու կովկասցիների միջև Սանկտ-Պետերբուրգում
Զանգվածային ծեծկռտուք է բռնկվել ռուսների ու կովկասայն հանրապետությունների ներկայացուցիչների միջև Սանկտ-Պետերբուրգում Կուպչինոյում հունվարի 23-ի երեկոյան։
Նախնական տեղեկության համաձայն՝ կռվի մասնակիցներից մեկը հիվանդանոց է դիմել հարվածներից ու զենքից ստացած վնասվածքներից։
«Фонтанка»-ն հայտնում է, որ ականատեսների խոսքերով՝ կռիվը տեղի է ունեցել Յարոսլավ Գաշեկի և Բուդապեշտյան փողոցների խաչմերուկում, և դրա պատճառ էր հանդիսացել կովկասցիների կողմից պետերբուրգաբնակին դանակով վիրավորելը։ Չարագործները «դեվյատկայով» փորձել են թաքնվել Պետերբուրգի վիրավոր բնակչի հետ միասին։ Սակայն նախօրոք զգուշացրել են ու փակել են մեքենայի ճանապարհը, սկսել են ջարդել ապակիները և փորձել դուրս բերել մարդկանց։
Ականատեսի խոսքերով՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը դադրեցրել է կռիվը։ Մեկ այլ ականատես պատմել է կրակոցների մասին,։
Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Ներքին գործերի գլխավոր վարչությունում հաստատել են ռուսների և կովկասցիների միջև տեղի ունեցած միջադեպը։ Իրավապահ մարմինների աղբյուրը ճշտել է, որ ոստիկանության ժամանման պահին կռվին մասնակցում էր ավելի քան 10 մարդ։ Ոստիկանները ստիպված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել օդ։ Իրավապահ մարմինների աշխատողները ձերբակալել են կռվի մասնակիցներին՝ հինգ հոգու մի կողմից, վեց մարդու էլ մյուս կողմից։