Լիբանանի հետ սահմանին Իսրայելի բանակը բերվել է մարտական բարձր պատրաստականության
Լիբանանի սահմանի երկայնքով Իսրայելի բանակի ստորաբաժանումները բերվել են մարտական բարձր պատրաստականության։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Լերները:
Ավելի վաղ «Ալ Մանար» հեռուստաալիքը հայտնել էր, որ Էն-Նակուրայի շրջանում միջպետական սահմանը խախտած իսրայելական հերթապահ մասի ուղղությամբ կրակ էր բացվել Լիբանանի բանակի կողմից:
Ըստ Լերների` իսրայելցի զինվորները չէին հատել սահմանամերձ գիծը։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է իսրայելական բանակի զինծառայող։
«Սահմանին տեղի ունեցած միջադեպը Իսրայելի ինքնիշխանության կոպիտ խախտում է, և մենք իրավունք ունենք ինքնապաշտպանության»,–ասել է Լերները։