Կոտայքի մարզպետի որդին՝ Չարենցավանի քաղաքապետը, վերընտրվել է
Հունվարի 23-ին Արագածոտնի և Կոտյաքի մարզերում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել։
Արագածոտնի Գեղադիր համայնքում առաջադրվել էին համայնքի ղեկավար, անկուսակցական Գնել Գևորգյանը և ՀՀԿ-ական Սուրեն Մանուկյանը։ Նույն մարզի Վերին Սասունաշեն համայնքում առաջադրվել էին անկուսակցական Հայկ Հարությունյանը և համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արարատ Պողոսյանը։
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում առաջադրվել էին «Մ.Մ. ՆԻԿԱ» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանը և համայնքի ղեկավար, անկուսակցական Հակոբ Շահգալդյանը՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին: Նախնական տեղեկատվության համաձայն՝ հենց նա էլ հաղթել է։

7or.am