Լրահոս

12.12.2013 11:34


ԱՄՆ–ը ողջունել է Դավութօղլուի այցը

ԱՄՆ–ը ողջունել է Դավութօղլուի այցը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին դեկտեմբերի 11-ին ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայաստանյան այցին՝ ասել է, որ ԱՄՆ–ը ողջունում է այն, և հույս է հայտնել, որ այցը տարածաշրջանային առաջնորդների միջև երկխոսության հնարավորություն կընձեռի։

Ըստ Փսակիի՝ ԱՄՆ–ը շարունակում է հորդորել Թուրքիային և Հայաստանին՝ վավերացնելու արձանագրությունները և հասնել շոշափելի արդյունքների, այդ թվում՝ սահմանի բացմանը, որը կնպաստի երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը, աշխատատեղերի ստեղծմանը և ժողովուրդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

Դավութօղլուի հայաստանյան այցին լայնորեն անդրադարձել է նաև թուրքական մամուլը՝ ակնկալելով նաև նրա առանձին հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը