Սամվել Աբրահամյան. «Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալը այլևս սպառնում է Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը»
Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ
–Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսը երթ կազմակերպեց։ Ի՞նչ խնդիր էր այն լուծում։
–Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Արդեն 6 տարի է՝ Կոնգրեսը կազմակերպում է այդ միջոցառումը: Այս անգամ, սակայն, որոշակիորեն փոխվեց ակցիայի ուղղվածությունը: Նախ, եթե նախկինում միջոցառման գլխավոր կարգախոս էր հռչակվում մարտի 1-ի ոճրագործներին պատժելու և քաղբանտարկյալների խնդիրը, այժմ մենք հրապարակ դուրս եկանք կարգախոսների և պահանջների ավելի լայն սպեկտրով: Երկրորդ՝ նկատի ունենալով օրվա խորհրդանշականությունը, երկրում ձևավորված նոր իրողությունները, քաղաքացիական ակտիվության աճը՝ Կոնգրեսը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ի երթը իրենցը կարող են համարել նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բարձրաձայնել իրենց կամ հասարակության ոտնահարված իրավունքների մասին: Բացի երթի կազմակերպիչ Կոնգրեսի պաշտոնական կարգախոսներից՝ յուրաքանչյուր միավորում կամ նախաձեռնություն երթին մասնակցեց սեփական կարգախոսով: Մենք կարծում ենք, որ դեկտեմբերի 10-ի երթը կարող է դառնալ հասարակական լայն կոնսոլիդացիայի առաջին կարևոր քայլը:
–Նոյեմբերի 5-ից ազատամարտիկները կազմակերպեցին կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին տարբեր քաղաքական կուսակցություններ: Ինչպիսի՞ օրակարգով են ազատամարտիկները կազմակերպել կլոր սեղան–քննարկումը, և արդյոք կլոր սեղանը նո՞ւյնպես կարելի է դիտել որպես կոնսոլիդացիային ուղղված քայլ:
–Ազատամարտիկները օրակարգ՝ որպես այդպիսին, չէին ձևավորել, բայց առաջարկել էին քննարկումների բանաձև՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Այնտեղ տարբեր ֆորմատներ կան: Այդ պատճառով անհրաժեշտ էր սկզբից ճշտել դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ, նախ և առաջ՝ թե յուրաքանչյուրս ինչպես է գնահատում երկրում ստեղծված իրավիճակը: Մասնակիցները թեպետ տարբեր գնահատականներով, բայց համակարծիք էին, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն այլևս անհանդուրժելի է, այսպես շարունակել չի կարելի, երկրում անհրաժեշտ է իրականացնել արմատական համակարգային փոփոխություններ: Կոնգրեսի դիրքորոշումը հստակ է` պետք է հասնել հասարակական լայն կոնսոլիդացիայի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի և օրինակարգ իշխանություն ձևավորելու օրակարգով:
–Այս պահին հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական ուժերի և հասարակական լայն շրջանակների կոնսոլիդացիա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ:
–Ինչպես գիտեք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը հիմնավորող հոդվածով վերջերս հանդես եկավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոայանը: Նախագահի այս հոդվածում ոչ միայն պարզապես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն է, այլ հիմնավորումն է, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը հեռանա: Տեր-Պետրոսյանը նշում է երկու հիմնարար պատճառ:Առաջինը՝ Սերժ Սարսգայնն այլևս ոչինչ չի կարող տալ Հայաստանին. նա սպառված է: Այսինքն՝ նա երկրին օգուտ բերող որևէ քայլի հնարավորություն այլևս չունի: Սա շատ կարևոր է: Սերժ Սարգսյանը, իհարկե, լեգիտիմ չէ, սակայն ցանկացած իշխանություն, անկախ նրանից՝ լեգիտիմ է, թե ոչ, ժողովրդին ներկայացնում է որևէ գաղափար կամ ծրագիր: Օրինակարգ իշխանությունը նախ ժողովրդին ներկայացնում է գաղափար և ասում է՝ ես գալիս եմ այս գաղափարն իրականցնելու, վստահե՛ք ինձ: Իսկ ոչ օրինակարգ իշխանությունը նախ զավթում է իշխանությունը, բայց որպեսզի իր զավթումը որոշակի՝ ներքին լեգիտիմություն ապահովի, նույնպես ստիպված է գաղափար ներկայացնել: Հասարակությանն առաջարկվում է համակերպվել այն մտքի հետ, որ չընդունելով հանդերձ նախագահին որպես օրինակարգ նախագահ, հանուն ինչ-որ գաղափարի՝ հանդուրժի նրան՝ թեկուզ առժամանակ: Սերժ Սարգյանը իշխանությունը զավթելուց հետո, ըստ էության, առաջարկեց երեք ծրագիր՝ կենսամակարդակի կտրուկ բարելավում, Թուրքայի հետ սահմանի բացում և այս հիմքի վրա Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում, ինչպես նաև ՀՀ-ն տանել դեպի բարեկեցիկ Եվրոպա: Երեք գաղափարներն էլ նա տապալել է: Այլևս չկա գաղափար, հանուն որի հասարակությունը կհանդուրժի ոչ լեգիտիմ Սերժ Սարգսյանին: Այսպիսով, եթե անգամ չքննարկենք փաստացի նախագահի օրինակարգույթունը, միևնույն է՝ նա այլևս Հայաստանին տալու ոչինչ չունի, ուստի հասրակությանն այլևս ոչինչ չի զսպելու՝ դուրս գալու Սերժ Սարգսյանի դեմ շատ կոշտ պայքարի: Եվ հիմա՝ վերջին շրջանում, մենք դրա ականատեսն ենք: Միևնույն ժամանակ, ակնկալել, որ Սերժ Սարգսյանը կարող է իրականացնել այլ արմատական բարեփոխումներ երկրում, պարզապես միամտություն է, քանի որ ցանկացած բարեփոխում հակասում է նրա և նրա ռեժիմի կենսական շահերին: Երկրորդ պատճառը Սերժ Սարգսյանի՝ արտաքին հարաբերություններում, այսպես ասած, կտրուկ գործողություններն են, որոնց պատճառով Հայաստանը կորցրել է վստահելի գործընկերոջ համբավը, ինչը սպառնալիք է ստեղծում երկրի անվտանգության համար: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի իշխանության մնալը այլևս սպառնում է Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը: Եվ եթե նա գոնե մի փոքր հասկանում է ստեղծված իրավիճակի լրջությունը, ապա այս երկու հիմնարար պատճառներով պարզապես պարտավոր է հեռանալ, որովհետև իշխանության ղեկին նրա մնալու ամեն մի օրը աշխատում է ի վնաս Հայաստանի, ու դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ երկրի համար: Անդրադառնալով հարցին՝ ասեմ՝ այո՛, հնարավոր համարում եմ քաղաքացիական և քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա, որի համար հասարակությունը պարզապես պետք է վերոհիշյալ դրույթները հստակ հասկանա:
–Կա բավականին հայտնի մի տեսակետ, թե քաղաքական ուժերը սպառել են իրենց, և արդեն պայքարի պետք է դուրս գան քաղաքացիական հասարակության ներկայացուցիները, որոնց գործողությունների կազմակերպման գործին չպետք է մասնակցեն քաղաքական ուժերը: Այս քարոզը տարվում է իշխանամերձ լրատվամիջոցներով։ Ի՞նչ եք կարծում՝ սա հայաստանյան քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օբյեկտի՞վ գնահատական է, թե՞ ոչ:
–Քանի տարի է՝ հասարակությանը գցել են պարզ թյուրիմացության մեջ: Թյուրիմացությունն այն է, որ հաճախ, որպես քաղաքացիական հասարակություն, ներկայացվում են միայն քաղաքացիական այն նախաձեռնությունները, որոնք այսօր հրապարակում կան: Բայց այս հարցում ևս հարկ կա դիմել գիտությանը՝ քաղաքագիտությանը, իրավագիտությանը, ըստ որոնց՝ քաղաքացիական հասարակությունը մի ամբողջություն է, այսինքն՝ պետությունից դուրս քաղաքացիների ցանկացած միավորում քաղաքացիական հասարակության բջիջ է: Դրանք են, օրինակ, արհմիությունները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, տարբեր նախաձեռնությունները, պետական վերահսկողությունից դուրս գտնվող անկախ մամուլը, ամբողջ բիզնեսը. ահա այս բոլորը միասին քաղաքացիական հասարակություն են: Այստեղ ճշգրիտ է մի բան, որ պետության միակ հակակշիռը քաղաքացիական հասարակությունն է, և պետությունը կայուն է, ու Սահմանադրությունը գործում է այն դեպքում, երբ կա ձևավորված հզոր քաղաքացիական հասրակություն մի կողմից, իսկ մյուս կողմից՝ պետություն: Այս հակակշիռների առկայության դեպքում ոչ ոք չի կարող ուզուրպացնել իշխանությունը, քանի որ այդ դեպքում մի կոչով քաղաքացիական հասարակությունը՝ արհմիությունները, քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, միահամուռ ուժերով կպաշտպանեն սահմանադրական կարգը: Նրանց միացյալ շահը Սահմանադրությունն է, քանի որ երբ գործում է Սահմանադրությունը, նրանք կարողանում են լիարժեք աշխատել, իրացնել անձնական ունակությունները, հարստանալ, ընտրություններում հաղթել և հասնել հաջողության: Հիմա, եթե իշխանական քարոզչամեքենան փորձում է մեկուսացնել քաղաքական կուսակցությունները, դա ակնհայտորեն արվում է կոնկրետ նպատակով` չեզոքացնել քաղաքական օրակարգը և խոչընդոտել ամբողջ հասարակության կոնսոլիդացիան: Առժամանակ դա հաջողվում էր: Քաղաքական օրակարգի փոխարեն մատուցվում էր ոչ հստակ փոփոխությունների օրակարգը: Սակայն այժմ տեղի է ունենում անխուսափելին. քաղաքացիական նախաձեռնություններն էլ համոզվում են, որ օրակարգերն անհրաժեշտ է միավորել, որ առանց քաղաքական օրակարգ ձևակերպելու և, հետևաբար, առանց քաղաքական ուժերի հետ միավորվելու՝ անհնար է որևէ զիջում ակնկալել այս ռեժիմից և որևէ համակարգային փոփոխության հասնել երկրում: Ուստի, հասարակական լայն կոնսոլիդացիան սարերի հետևում չէ:

Հարցազրույցը վարեց Տաթևիկ Պողպատյանը