Աշխարհ

10.12.2013 10:36


Այս գիշեր Կիևում ցուցարարներն ու իրավապահները կրկին բախվել են (տեսանյութ)

Այս գիշեր Կիևում ցուցարարներն ու իրավապահները կրկին բախվել են (տեսանյութ)

Այս գիշեր Կիևում ոստիկանությունը հանել է խորհրդարանի և նախագահականի մոտ ցուցարարների կառուցած պատնեշները։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ այդ ժամանակ էլ բախում է տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։ Երկու ոստիկան տուժել է, իսկ «Բերկուտ» հատուկջոկատայիններից մեկը թունավորվել է ցուցարարների կիրառած գազով։

Պատնեշները հանելու համար գործ է դրվել ներքին զորքերի և «Բերկուտի» 400 աշխատակից։ Այժմ ցուցարարները հավաքված են Անկախության հրապարակում և Մայդանում։ Վերջինում տեղակայված վրանային ավանը ոստիկանները չեն փորձել հանել։

Միաժամանակ, ցուցարարները կոչ են արել իրավապահներին անցնել իրենց կողմը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը