Աշխարհ

10.12.2013 09:49


Թայլանդի ընդդիմությունը իշխանություններին վերջնագիր է ներկայացրել

Թայլանդի ընդդիմությունը իշխանություններին վերջնագիր է ներկայացրել

Թայլանդի ընդդիմությունը իշխանություններին 24 ժամ է տվել հրաժարական տալու համար։ Այս մասին հայտնում է newsru.com-ը՝ հղում անելով The Bangkok Post-ին:

Ընդդիմության առաջնորդ Սուտհեպ Տհիակսուբան հայտարարել է, որ նրանք օգտվում են Սահմանադրության 3-րդ և 7-րդ կետերից, որոնք նախատեսում են թագավորի կողմից վարչապետի և կառավարության նշանակում և ազգային խորհրդի ստեղծում՝ որպես ժամանակավոր ժողովրդավարական իշխանության մարմին:

Հիշեցնենք, որ Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը ցրել էր երկրի խորհրդարանը։
Արտահերթ ընտրությունները նշանակվել են փետրվարի 2-ին: Սակայն երկրի ընդդիմությունը շարունակում է պահանջել վարչապետի և կառավարության հրաժարականը։

Այս խորագրի վերջին նյութերը