Բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց բողոքը շարունակվում է. քաղաքապետարանի մոտ կրկին ցույց է լինելու
Մոտ մեկ շաբաթ շարունակ Երևանի քաղաքապետարանի մոտ պարբերաբար հավաքվում են անհատ ձեռներեցներ, փողոցային առևտրով զբաղվող մարդիկ, ովքեր բողոքում են բացօթյա առևտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշման դեմ։ Նրանք նշում են, որ չէր կարելի հազարավոր մարդկանց զրկել մի կտոր հաց վաստակելու իրավունքից։
Անհատ ձեռներեց Արթուր Հարությունյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ այսօր' ժամը 12։00-ին, մարդիկ կրկին հավաքվելու են քաղաքապետարանի դիմաց։
Նշենք, որ նախկինում ցուցարարները պահանջում էին հանդիպում քաղաքապետի հետ, սակայն Կարեն Կարապետյանն այդպես էլ ընդառաջ չգնաց և նրանց հետ չհանդիպեց։
Արթուր Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել է, թե իրենց համար այլևս անիմաստ է հանդիպում պահանջել, քանի որ իրենց պահանջին ականջալուր լինող չկա։
-Սա ուղղակի հացի խնդիր է։ Ինքնաբուխ հավաքվում ենք, որպեսզի տեսնեն, որ մարդիկ չեն կարողանում մի կտոր հաց վաստակել, ու բացի բողոքելուց այլևս ոչինչ չի մնում անել,-նշել է նա։
Նրա խոսքերով՝ վաղն ավելի մեծ բողոքի գործողություն է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվելու են նաև ապրանք ներմուծողները, ովքեր բողոքում են ներմուծման գների բարձրացման դեմ։

7or.am