Ուկրաինայի առաջին փոխվարչապետը պատրաստ է ընդդիմության հետ քննարկել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հավանականությունը
«Цензор.НЕТ»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ընդդիմության հետ քննարկել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հավանականությունը:
Արբուզովի խոսքերով՝ կառավարությունն ու ընդդիմությունը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ընդհանուր լեզու գտնեն, քանի որ կառավարությունը հետաքրքրված է իրավիճակի կայունացմամբ։
«Իսկ երբ կհնչեն նման պաշտոնական առաջարկներ, դրանք պետք է քննարկել»,- ասել է փոխվարչապետը:
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հայտարարել էր, որ չի բացառում՝ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմության առաջնորդների հետ հանդիպում ունենա: