ԵՄ-ն հրաժարվել է ասոցացման վերաբերյալ Ուկրաինայի հետ նոր բանակցություններ սկսել
Ինչպես տեղեկացրել էինք, Կիևը միաժամանակ պատվիրակություններ էր ուղարկել Բրյուսել և Մոսկվա։ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն հրաժարվել է ասոցացման վերաբերյալ Ուկրաինայի հետ նոր բանակցություններ սկսել։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ Ուկրաինայի հետ կրկին չեն սկսի բանակցություններ այդ համաձայնագրի տեքստի վերաբերյալ, քանի որ այն նախաստորագրվել է, և հետագա փոփոխությունների ենթակա չէ։ Իսկ նախաստորագրված համաձայնագրերի վերջնական ստորագրման մասին ԵՄ-ի բոլոր պայմանները մնում են ուժի մեջ։ Նա, այդուհանդերձ, նշել է, որ իրենք պատրաստ են ընդունել ուկրաինական պատվիրակությանը, սակայն դեռևս Կիևից չեն ստացել որևէ տեղեկատվություն պատվիրակության ժամանման մասին: