Աշխարհ

04.12.2013 11:17


Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչները Եվրոպա կմեկնեն առանց վիզաների

Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչները Եվրոպա կմեկնեն առանց վիզաների

Վրաստանի ու ԵՄ–ի միջև ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչները հնարավորություն կունենան եվրոպական երկրներ մեկնել առանց վիզաների։ «Նովոստի-Գրուզիա»–ի փոխանցմամբ՝ այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

«Մենք կապացուցենք Ցխինվալի բնակչությանը, որ ոչ ոք մտադիր չէ նրանց նվաճել։ Նրանք մեզ պետք են, որպեսզի միասին կառուցենք ժամանակակից, ժողովրդավարական ու եվրոպական Վրաստան»,-ասել է նախագահը։

Ըստ նրա՝ ԵՄ հետ նախաստորագրած ասոցացման համաձայնագիրը կհանգեցնի երկրի տնտեսության բարելավմանը, Եվրոպայի հետ վիզային ռեժիմի մեղմացմանը և վրացական հասարակության եվրաինտեգրմանը:

Այս խորագրի վերջին նյութերը