Լրահոս

03.12.2013 12:31


ԱՄՆ–ը նավ կտրամադրի սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու համար

ԱՄՆ–ը նավ կտրամադրի սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու համար

Այս մասին հայտնում է «ИТАР-ТАСС»–ը։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի խոսքերով՝ Վաշինգտոնը նաև մշտական խորհրդակցություններ է ունենում Մոսկվայի հետ Սիրիայի հարցով։

«Մենք առաջարկել ենք և տվյալ պահին համապատասխան տեխնիկայով ենք զինում նավը Քիմիական զենքն արգելող կազմակերպության ջանքերին աջակցելու համար»,–ասել է Փսակին։ Նա նաև նշել է, որ խոսքը կառավարական նավի մասին է, չնայած չի մանրամասնել, թե հատկապես որտեղ է ոչնչացվելու զենքը։ Հայտնի է միայն մոտավոր ժամկետը՝ մինչև դեկտեմբերի 31–ը։

Այս խորագրի վերջին նյութերը