Աշխարհ

03.12.2013 09:56


Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը

Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը

Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այսօր ընդդիմությունը պատրաստվում է բողոքի գործողություն կազմակերպել խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ «Վզգլյադ»-ի փոխանցմամբ՝ Կիևում՝ Գերագույն ռադայի առջև, ընդդիմությունը բեմ է կառուցում։ Մոտակայքում տեղակայված մեծ թվով ոստիկանական ուժերն առայժմ չեն միջամտում։

Դեռևս ստույգ տեղեկություններ չկան նաև, թե նույն հատվածում կկայանա՞ արդյոք Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» հանրահավաքը։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ մոտ ապագայում Ուկրաինան կվերականգնի բանակցությունները ԵՄ-ի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը