Ցուցարարները Կիևում արգելափակել են կառավարության մուտքը
Ուկրաինայի իշխանությունների քաղաքականության դեմ դուրս եկած ցուցարարներն այսօր Կիևում արգելափակել են կառավարության շենք մուտքերն ու ելքերը։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ին։ Տասնյակ ցուցարարներ կանգնել են շենքի գլխավոր դարպասների մոտ, որտեղից ելումուտ են անում նախարարներն ու գերատեսչությունների աշխատակիցները։ Նախկին արտգործնախարար Յուրի Լուցենկոն հայտնել է, որ աշխատանքի ժամանած Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի առաջ մուտքն արգելափակված է եղել տասնյակ ցուցարարներով։ Ոստիկանության աշխատակիցները չեն խոչընդոտում ցուցարարների գործողությունները։ Կիևի Գրուշյովսկայա փողոցի երթուղային մասում, առանց վարորդների, անկանոն 10 մեքենա է կանգնեցված Ուկրաինայի և ԵՄ դրոշներով։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տվյալ հատվածում ոչ մի միջոց չեն ձեռնարկում։