Ասոցացման համաձայնագրին միանալու Վրաստանի և Մոլդովայի նախաստորագրումն ավարտվեց
Այսօր Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում վերջնականապես ավարտվեց ԵՄ–ի ասոցացման համաձայնագրին միանալու Վրաստանի և Մոլդովայի նախաստորագրման գործընթացը։
Երեկ համաձայնագիրը նախաստորագրել էին վրացական կողմիցփոխարտգործնախարար Դավիդ Զալկալիանին, իսկ մոլդովական կողմից՝ԱԳ նախարար Նատալյա Գերմանը և էկոնոմիկայի փոխնախարար Օկտավիան Կալմիկը։
Իսկ այսօր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել են Վրաստանի ԱԳ նախարար Մայա Պանջիկիձեն և Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն։ ԵՄ–ի անունից այդ փաստաթղթի տակ իր ստորագրություն է դրել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Նախաստորագրված համաձայնագրերի բովանդակությունը գաղտնի է պահվում, իսկ վերջնական ստորագրումը նախատեսվում է 2014–ին։
Ասոցացման համաձայնագրին միանալու Վրաստանի և Մոլդովայի նախաստորագրումն ավարտվեց
Այսօր Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում վերջնականապես ավարտվեց ԵՄ–ի ասոցացման համաձայնագրին միանալու Վրաստանի և Մոլդովայի նախաստորագրման գործընթացը։
Երեկ համաձայնագիրը նախաստորագրել էին վրացական կողմից փոխարտգործնախարար Դավիդ Զալկալիանին, իսկ մոլդովական կողմից՝ ԱԳ նախարար Նատալյա Գերմանը և էկոնոմիկայի փոխնախարար Օկտավիան Կալմիկը։

7or.am