Յանուկովիչը ցույցերը չի ցրի, Տիմոշենկոյին էլ ազատ չի արձակի
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի պատրաստվում ուժի գործադրմամբ ցրել այնտեղ սկսված զանգվածային ցույցերը։ Նա վստահեցրել է, որ թեև ինքը «մայդանների» կողմնակից չէ, բայց և ցուցարարների անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Ուկրաինայի նախագահը միայն ընդգծել է, որ եթե խախտվի օրենքը, այդ ժամանակ արդեն իրավապահները կկատարեն իրենց պարտականությունը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, Յանուկովիչը հայտարարել է, որ նա ազատ կարձակվի միայն, երբ կփոխհատուցի Ուկրաինայի բյուջեին հասցրած ողջ վնասը։
«Հանցա՞նք ես գործել, ուրեմն վճարի՛ր և խնդրի՛ր կամ պահանջի՛ր, որ քեզ ազատ արձակեն»,-նշել է Յանուկովիչը՝ ավելացնելով, որ նրա անմեղությունը կամ մեղավորությունը կորոշի դատարանը։

7or.am