Աշխարհ

27.11.2013 13:52


Իլհամ Ալիևը Հիլարի Քլինթոնին արցախյան գորգ է նվիրել. հրապարակվել է նվերների ամբողջական ցանկը

Իլհամ Ալիևը Հիլարի Քլինթոնին արցախյան գորգ է նվիրել. հրապարակվել է նվերների ամբողջական ցանկը

ԱՄՆ պետդեպի արարողակարգային վարչությունը հրապարակել է 2012 թվականի ընթացքում օտարերկրյա առաջնորդներից ստացած նվերների ցանկը։ Ինչպես գրում է «haqqin.az»–ը, այնտեղ առկա են նաև Ադրբեջանից եկած նվերների մասին տեղեկություններ։

Ի դեպ, ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ 20 դոլարը գերազանցող նվերը պաշտոնական ներկայացուցիչների կողմից չի կարող ընդունվել։ Միաժամանակ, արգելվում է նույն անձից մեկ տարվա ընթացքում ավելի քան 50 դոլարի նվեր ստանալը։

Սակայն իրականում պարզվել է, որ արտասահմանյան պաշտոնական այցերի ժամանակ նրանք բավականին թանկարժեք նվերներ են ստացել։ Ենթադրելով, որ մերժումը կարող է վիրավորական ընկալվել, նրանք ստիպված ընդունել են այդ նվերները, սակայն վերադառնալով ԱՄՆ՝ այն հանձնել են հատուկ պահպանության վայր կամ էլ Ազգային արխիվ։

Այսպես, օրինակ, Սաուդյան Արաբիայի ՊՆ նախարար Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաիդը ԱՄՆ ՊՆ նախարար Լեոն Պանետեին 7 600 դոլար արժողությամբ ուղտ է նվիրել։ Իսկ Իռլանդիայի վարչապետ Էնդա Կենին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նվիրել է 7 246 դոլար արժողությամբ ճենապակե ծաղկաման և քանդակ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ապա նա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին 2012թ. նվիրել է արցախյան գորգ «Շուշի», երկու զույգ ոսկեջրած արժաթե բաժակ՝ ափսեներով, և գիրք՝ ընդհանուր 420 դոլար արժողությամբ, ինչպես նաև Հիլարի Քլինթոնի դիմանկարը՝ ոսկյա շրջանակով, որն արժեցել է 500 դոլար։

Մայիսի 20–ին էլ Ալիևը Օբամային նվիրել է 6 անձի համար նախատեսված թեյի արծաթե սպասք և գրքեր՝ 500 դոլար արժողությամբ։

Ադրբեջանցիների կողմից իրենց ամերիկացի պաշտոնակիցների նվերների ցանկում կան նաև սև խավիար, կոնյակ, նուռ և նռան հյութ, ֆոտոալբոմ, մետաքսե գորգ՝ ձեռքի աշխատանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը