Աշխարհ

26.11.2013 09:56


Վրաստանի մերձեցումը եվրոպական համայնքին անբեկանելի է

Վրաստանի մերձեցումը եվրոպական համայնքին անբեկանելի է

Ուկրաինայի որոշումը՝ կասեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը, ոչ մի կերպ չի անդրադառնա Վրաստանի դիրքորոշման վրա։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:

«Ցավալի է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշեցին սառեցնել Եվրամիության հետ մերձեցման աշխատանքները։ Սակայն Վրաստանն ընտրել է իր ճանապարհը. դա եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումն է։ Գործընթացն անբեկանելի է, ու այդ ճանապարհին ոչ մի փոփոխություն չի լինելու»,–հայտարարել է Փանջիկիձեն:

Այս խորագրի վերջին նյութերը