Լրահոս

25.11.2013 13:30


Ադրբեջանը ԵՄ–ին առաջարկում է սահմանափակվել համագործակցության մասին համաձայնագրով

Ադրբեջանը ԵՄ–ին առաջարկում է սահմանափակվել համագործակցության մասին համաձայնագրով

Ադրբեջանը մտադիր չէ Եվրամիության ասոցացման համաձայնագրի անդամ դառնալ։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ այս մասին «ANS» հեռուսաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը։

«Մենք ԵՄ–ին արդեն տեղյակ ենք պահել, որ չենք կարող ընդունել ասոցացման համաձայնագիրը։ Մենք ցանկանում ենք մի այնպիսի փաստաթուղթ նախապատրաստել, որն ավելի համահունչ կլինի ԵՄ–ի հետ մեր ունեցած հարաբերություններին ու համագործակցության մակարդակին»,–ասել է նա՝ ավելացնելով, որ ԵՄ–ին առաջարկում են Համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել միայն։

«Այսպիսի համաձայնագիրը կարտացոլի երկկողմ համագործակցության մակարդակը և կապահովի երկրների փոխադարձ հարգանքն ու հավասարությունը։ Փոխարենը՝ ասոցացման համաձայնագիրն ինքնին պայմաններ է դնում, որոնք իրականացնելուց հետո միայն կարելի է դառնալ այդ համաձայնագրի անդամ»,–ավելացրել է Մամեդովը։

Նա նաև հերքել է, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց Ադրբեջանը հրաժարվում է Ռուսաստանի ճնշման ներքո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը