Սիրիական կառավարական զորքերը կասեցրել են զինյալների գրոհները Դամասկոսի մատույցներում
«ИТАР-ТАСС»–ը, «Ալ Վաթան» պարբերականին հղումով, տեղեկացնում է, որ սիրիական կառավարական զորքերը կասեցրել են զինյալների գրոհները Դամասկոսի մատույցներում։ Արևելյան Ղուտա շրջանում՝ Հորդանանի սահմանի մոտ, տասնյակ հազարավոր ջիհադականներ հարձակվել են ռազմական անցակետերի վրա՝ Բուխարիա, Քասմիա, Շամիա, Դեյր Սալման բնակավայրերի շրջանում։
Զինված ընդհարումներ են եղել նաև Հոմսի մոտակայքում՝ Ադրա, Հարասթա, Զամալքա բնակավայրերի տարածքում, որտեղ ոչնչացվել է ավելի քան 100 ահաբեկիչ, որոնց մեծամասնությունն օտարերկրյա վարձկաններ են։
Մարտերը շարունակվում են նաև Հին Հալեպի տարածքում. Օմայաների հնագույն մզկիթի մոտ փոխհրաձգություն է ընթանում։