Պուտինն ու Էրդողանը խոսել են հայ–ադրբեջանական հարաբերություններից
Այսօր Սանկտ Պետերբուգում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դռնփակ հանդիպումը։ Այս հանդիպումը կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստի շրջանակներում։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, երկու երկրների ղեկավարները լուծումներ են գտել այնպիսի վիճելի հարցերում, ինչպիսիք են սիրիական հակամարտությունը, հայ–ադրբեջանական խնդիրը և իրավիճակն Իրաքում։
Պուտինն Էրդողանին շնորհակալություն է հայտնել իրենց հրավերն ընդունելու համար։
Էրդողանն էլ նշել է, որ երկու երկրներն էլ տարածաշրջանում պարտավորություններ ունեն։
«Այսօրվա մեր բանակցությունները թույլ են տվել այդ հարցերի կարգավորման հիմքերը ստեղծել»,–ասել է Էրդողանը։

7or.am