Հազարավոր ուկրաինացիներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ ԵՄ ասոցացման համաձայնագրի կասեցման մասին որոշման
«Взгляд»-ի փոխանցմամբ՝ հազարից ավելի ուկրաինացիներ հավաքվել են Կիևի Ազատության հրապարակում՝ ընդդեմ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կասեցման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշման։ Ակտիվիստներին աջակցում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնց թվում են «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության, «Ուդար», «Սվոբոդա» կուսակցությունների ղեկավարներ Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը, ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն։
Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ցուցարարների թիվը շարունակում է աճել։ Հրապարակի կենտրոնում են նաև մի քանի ավտոբուս՝ ուժայիններով։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է ԵՄ-ի հետ ասոցացման նախապատրաստման աշխատանքների կասեցման մասին Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով։