Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ նախնական գնահատմամբ, 2010թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է տասնմեկ տոկոսով: Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին գոհունակությամբ են խոսել հումանիտար ոլորտում փոխգործակցության մասին, որի օրինակներից մեկն էլ երկու նախագահների նախաձեռնությամբ անցկացված հայ և վրացի դպրոցականների օլիմպիադան է:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-վրացական սահմանի հատման գործընթացներն առաջիկայում ավելի դյուրին, թափանցիկ, տրանսպորտային միջոցների համար բաց դարձնելու մասին, որպեսզի ավտոմեքենաները գրեթե առանց կանգ առնելու ընթանան մի երկրից մյուսը, ինչպես դա արվում է եվրոպական մի շարք պետություններում: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհին արհեստականորեն ստեղծվող բյուրոկրատական խոչընդոտների վերացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:
Նախագահներ Սարգսյանն ու Սաակաշվիլին անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրների: