Դավութօղլու. «Թուրքիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման հարցում»
Թուրքիայի արտգործնախարար ԱհմեդԴավութօղլունսովորական գործընթաց է անվանել Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին մասնակցելու համար Երևան այցելելու իրեն ուղարկված հրավերը: Թեև նա այդպես էլ չի պատասխանել՝ ընդունո՞ւմ է այդ հրավերը, թե՞ ոչ։
«Առաջիկայում կքննարկենք և մեր որոշմանմասինկհայտնենք»,–թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Դավութօղլուն:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը հնարավորինս շուտ լուծելու կողմնակիցն է։ Դավութօղլուն հիշեցրել է, որ վերջին օրերին այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հետ, Մոսկվա իր այցելության ժամանակ էլ կովկասյան տարածաշրջանի խնդիրներին կանդրադառնա ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։
«Ցանկանում ենք, որ ԹուրքիայիևՀայաստանիհարաբերություններըկարգավորվեն, լուծվեն ԱդրբեջանիևՀայաստանի միջև առկա խնդիրները,ևՀարավայինԿովկասումկայուն խաղաղությունհաստատվի: Դրահամարամենքայլկանենք, Թուրքիանպատրաստ էաջակցել այդ հարցում»,–ընդգծել է Դավութօղլուն։
Դավութօղլու. «Թուրքիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման հարցում»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սովորական գործընթաց է անվանել Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին մասնակցելու համար Երևան այցելելու իրեն ուղարկված հրավերը: Թեև նա այդպես էլ չի պատասխանել՝ ընդունո՞ւմ է այդ հրավերը, թե՞ ոչ։
«Առաջիկայում կքննարկենք և մեր որոշման մասին կհայտնենք»,–թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Դավութօղլուն:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը հնարավորինս շուտ լուծելու կողմնակիցն է։ Դավութօղլուն հիշեցրել է, որ վերջին օրերին այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հետ, Մոսկվա իր այցելության ժամանակ էլ կովկասյան տարածաշրջանի խնդիրներին կանդրադառնա ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։
«Ցանկանում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, լուծվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները, և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատվի: Դրա համար ամեն քայլ կանենք, Թուրքիան պատրաստ է աջակցել այդ հարցում»,–ընդգծել է Դավութօղլուն։
7or.am