Հանդիպեցին Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները
Հունվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած իր վրացի գործընկերոջը՝ Գրիգոլ Վաշաձեին:
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին հայ-վրացական բազմաբովանդակ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրա-տնտեսական փոխգործակցության հարցերին, համատեղ ծրագրերի իրականացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, համոզմունք հայտնելով, որ բոլոր առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:
Հանդիպմանը քննարկվեցին միջազգային կազմակերպություններում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես միշտ, հայ-վրացական բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները: