Պուտին. «Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ ՀՕՊ համակարգ է ստեղծում»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ է ստեղծում։ Բացի այդ, Ռուսաստանը մտադիր է ամրապնդել Բելառուսի հետ միասնական ՀՕՊ համակարգը։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն՝ հավելելով, որ, Պուտինի կարծիքով, այսպիսի համագործակցությունը զգալիորեն կբարձրացնի Ռուսաստանի և նրա գործընկերների պաշտպանական ներուժըև կծառայի եվրասիական տարածքի կայունության և խաղաղության ամրապնդմանը։
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի մասնակցությամբ առաջիկայում կստեղծվեն տարածաշրջանային զորամիավորումներ։
Պուտին. «Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ ՀՕՊ համակարգ է ստեղծում»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ է ստեղծում։ Բացի այդ, Ռուսաստանը մտադիր է ամրապնդել Բելառուսի հետ միասնական ՀՕՊ համակարգը։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն՝ հավելելով, որ, Պուտինի կարծիքով, այսպիսի համագործակցությունը զգալիորեն կբարձրացնի Ռուսաստանի և նրա գործընկերների պաշտպանական ներուժը և կծառայի եվրասիական տարածքի կայունության և խաղաղության ամրապնդմանը։
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի մասնակցությամբ առաջիկայում կստեղծվեն տարածաշրջանային զորամիավորումներ։
7or.am