Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում Օլանդը 4 պայման է առաջ քաշել
Երուսաղեմում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարել է, որ իրենք կողմ են իրանական միջուկային ծրագրի շուրջ «ժամանակավոր համաձայնագրի» ստորագրմանը։
«Սակայն դրան հասնելու համար Ֆրանսիան 4 պայման ունի»,–«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Օլանդը։
Նրա ներկայացրած պայմանները հետևյալն են՝
1.Իրանի ունեցած բոլոր միջուկային օբյեկտները պետք է անհապաղ անցնեն միջազգային վերահսկողության տակ,
2.դադարեցվի մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը,
3. կրճատվեն ուրանի ներկայիս պաշարները,
4. Արաք քաղաքում դադարեցվի միջուկային օբյեկտի շինարարությունը: Օլանդն ընդգծել է, որ բանակցությունները միշտ ավելի նախընտրելի են ուժի կիրառումից, սակայն Իրանը չափազանց երկար է մասնակցում բանակցություններին՝ առանց առաջ շարժվելու, և դրան պետք է վերջ դրվի։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում Օլանդը 4 պայման է առաջ քաշել
Երուսաղեմում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարել է, որ իրենք կողմ են իրանական միջուկային ծրագրի շուրջ «ժամանակավոր համաձայնագրի» ստորագրմանը։
«Սակայն դրան հասնելու համար Ֆրանսիան 4 պայման ունի»,–«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Օլանդը։
Նրա ներկայացրած պայմանները հետևյալն են՝
1.Իրանի ունեցած բոլոր միջուկային օբյեկտները պետք է անհապաղ անցնեն միջազգային վերահսկողության տակ,
2.դադարեցվի մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը,
3. կրճատվեն ուրանի ներկայիս պաշարները,
4. Արաք քաղաքում դադարեցվի միջուկային օբյեկտի շինարարությունը:
Օլանդն ընդգծել է, որ բանակցությունները միշտ ավելի նախընտրելի են ուժի կիրառումից, սակայն Իրանը չափազանց երկար է մասնակցում բանակցություններին՝ առանց առաջ շարժվելու, և դրան պետք է վերջ դրվի։