Լրահոս

28.07.2009 13:24


«32 ատամ» ակումբի գեղարվեստական ղեկավարը դեմ է ազատագրված տարածքների հանձնմանը

«32 ատամ» ակումբի գեղարվեստական ղեկավարը դեմ է ազատագրված տարածքների հանձնմանը

-Այսօր համաձայն չեմ, բայց կա մի չգրված օրենք՝ փոխվում են ժամանակները, փոխվում ենք նաև մենք,-«Կո՞ղմ եք, որ ԼՂ-ի ազատագրված տարածքներից որևէ մեկը Հայաստանը հանձնի» «7օր»-ի հարցին այսպես է պատասխանել «32 ատամ» ակումբի գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանը՝ հավելելով,-բայց այն վախն էլ կա, որ կանցեն ժամանակներ, ու չգիտեմ՝ այն ժամանակ այս հարցը ո՞նց կլինի։

«Էմփիրեյ» ռոք խմբի անդամ Սարգիս Մանուկյանի կարծիքով էլ՝ ԼՂ-ի խնդրի կարգավորումը, ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ՝ միշտ, 10 տարին մեկ հասունանալու է ու չի լուծվելու։

-Մեր միակ տարբերակն այն է, որ մենք մեր երկրի ներսում լինենք ուժեղ և «ստատուս քվոն» ձգենք, որովհետև այս պահին մենք լավ վիճակում ենք։ Մենք այսօր հաղթող կողմ ենք և կա՛մ պետք է դա պահեն, կա՛մ էլ մեր հաղթաթուղթն օգտագործենք՝ ինչ-որ բանի հետ փոխելու համար,- կարծում է Ս. Մանուկյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը