Քաղաքական

15.11.2013 16:22


ՌԴ դեսպան. «ՄՄ–ին միանալու դեպքում Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը»

ՌԴ դեսպան. «ՄՄ–ին միանալու դեպքում Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը»

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն ասել է, որ ՄՄ–ին միանալու դեպքում Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը: Դեսպանի խոսքերով՝ իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են նաև ՄՄ մյուս անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը:

«Իսկ մի՞թե Եվրամիության անդամ երկրները չզոհաբերեցին իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվում էին: Այդ երկրների մի մասն անգամ զոհաբերեց իր արդյունաբերության, գյուղատնտեսության որոշակի հատվածը: Ի դեպ, Մաքսային միությունը նման զոհողություններ չի պահանջում: Ավելին՝ Հայաստանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը լրացուցիչ խթան կստանան զարգացման ու եվրասիական շուկայի յուրացման համար»:

Այս խորագրի վերջին նյութերը