Լրահոս

28.07.2009 12:31


Դեսպան Ադոնցը հավատարմագրերն է հանձնել ԵՄ խորհրդի նախագահին

Ս.թ. հուլիսի 27-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Միությունում նախագահող  Շվեդիայի արտաքին գործերի պետքարտուղար Ֆրանկ Բելֆրաժին (Frank Belfrage):

Շնորհավորելով պրն. Ադոնցին նշանակվելու կապակցությամբ՝ ԵՄ խորհրդի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա միտումների կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Արևելյան գործընկերության» ծրագրով համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով բազմակողմ փոխգործակցության ձևաչափի կարևորությունը:

Դեսպան Ադոնցը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը:

Շվեդիայի պետքարտուղարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող խաղաղ գործընթացին:

Այս խորագրի վերջին նյութերը