Ուկրաինայի ասոցացումը Եվրամիությանը կհետաձգվի անհայտ ժամանակով
Ուկրաինայի ասոցացումը Եվրամիությանը կհետաձգվի անհայտ ժամանակով, եթե համաձայնագիրը չկնքվի նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ուկրաինայի հարցով Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին։
Նրա խոսքերով՝ առաջիկա 2 տարում ոչ ոք չի պատրաստվում վերադառնալ Ուկրաինայի հետ ասոցացման հարցին. 2014-ը Եվրախորհրդարանի ընտրությունների, այնուհետև Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման տարին է, իսկ 2015-ն Ուկրաինայում նոր նախագահական ընտրությունների ժամկետն է:
Նշենք, որ վարչապետ Նիկոլայ Ազարովը նախօրեին հայտարարել էր, որ իր գլխավորած կառավարությունը չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ առևտրային կապերից: