ՆԱՏՕ–ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայում «Պատրիոտ»–ի տեղակայման ժամկետը
ՆԱՏՕ–ն երկարաձգել է Թուրքիայում «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրների տեղակայման ժամկետը մինչև 2014թ. վերջ։ Համալիրները տեղակայվելու են Սիրիայից եկող հրթիռային հարվածներից պաշտպանելու նպատակով։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ թուրք որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ Սիրիայի կողմից Թուրքիայի դեմ սպառնալիքները շարունակում են լուրջ մնալ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի հրամանատարությանը խնդրել էին երկարաձգել «Պատրիոտ»–ի տեղակայումը ևս մեկ տարով։ ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը հատուկ ընդգծել է, որ համալիրի տեղակայումը զուտ պաշտպանական բնութագիր ունի։