Համաշխարհային 2 խոշորագույն ընկերությունները չեն կարողանում բաժանել պատենտները։
«Apple» ընկերությունը վիճարկել է մեկը յոթ պատենտներից, որոնց խախտման համար նրան մեղադրել է «Nokia»-ն։ Ընկերությունը համապատասխան դիմում է ներկայացրել Լոնդոնի Բարձրագույն դատարան։
Պատենտը, որը վիճարկում է «Apple»-ը, վերաբերում է սենսորային էկրաններով սմարթֆոններում աշխատանքային սեղանի ոլորմանը։ «Apple»-ը խնդրում է այն անվավեր ճանաչել և ընկերության վրայից հանել դրա անօրինական օգտագործման վերաբերյալ մեղադրանքները։
Երկու խոշորագույն ընկերությունների միջև դատական քաշքշուկը շարունակվում է դեռևս 2009թ. հոկտեմբերից, երբ «Nokia»-ն «Apple»-ին մեղադրեց իր պատենտներն անօրինական կերպով օգտագործելու համար՝ հայց ներկայացնելով դատարան։ 2009թ. դեկտեմբերին «Apple»-ը պատասխան հայց ներկայացրեց ընդդեմ «Nokia»-ի։
«Apple»–ն ու «Nokia»–ն միմյանց դատի են տվել