«Microsoft»–ը, «Google»–ը և «Facebook»–ը հերքել են իրենց մասնակցությունը լրտեսմանը
Խոշորագույն ինտերնետային ընկերություններ «Microsoft»–ը, «Google»–ը և «Facebook»–ը հայտարարել են, որ ԱՄՆ հատուկ ծառայություններին չեն տրամադրել իրենց անձնական տվյալների հասանելիությունը։ Այս մասին հայտնում է «Дни.Ру»–ն։ ԱՄՆ Կոնգրեսը նույնպես հերքել է իր մասնակցությունը լրտեսմանը։
Եվրախորհրդարանի հերթական լսումների ընթացքում, որտեղ քննարկվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից մի շարք երկրների քաղաքացիների էլեկտրոնային գաղտնալսման վերաբերյալ եվրոպական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությունները, վերոնշյալ ինտերնետային ընկերությունների ներկայացուցիչները հերքել են իրենց մասնակցությունն ԱՄՆ ԱԱԳ գործունեությանը։