Մեծ Բրիտանիան Իրանում գործերի հավատարմատար է նշանակել
Մեծ Բրիտանիայի իշխանությունները 2011-ից ի վեր առաջին անգամ Իրանում գործերի հավատարմատար են նշանակել: Ինչպես հաղորդում է BBC-ն, նա Աջայ Շարման է, որն արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը:
Թեհրանը նախօրեին նաև հայտարարել է Լոնդոնում իր գործերի հավատարմատարի անունը: Այս պաշտոնը կզբաղեցնի Մոհամմաս Հասան Հաբիբոլլահը:
Հիշեցնենք, որ 2011թ. Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակումից հետո երկու երկրների միջև հարաբերությունները փաստացիորեն խզվել էին։ Երկար ժամանակ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում էին նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ եղած տարաձայնությունները:
Այդուհանդերձ, նոյեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարեց, որ կողմերը մոտեցել են պայմանավորվածությունների ձեռքբերմանը, և այդ խթանից անհրաժեշտ է օգտվել: