Ամերիկացիները գնել են Ուկրաինայի արտաքին պարտքի 20 %-ը
Ամերիկյան խոշորագույն հիմնադրամներից մեկը՝ «Franklin Templeton»–ը, համաշխարհային ֆինանսական շուկայում 5 մլրդ դոլար անվանական գումարով գնել է Ուկրաինայի պետական պարտատոմսերը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «The Financial Times»-ին:
Այժմ ամերիկյան հայտնի ներդրումային հիմնադրամին է պատկանում Ուկրաինայի արտաքին պարտքի 20 %-ը, որը կազմում է երկրի ամբողջ պետական պարտքի հինգերորդ մասը։ Այդ ֆոնդին են պատկանում նաև Իռլանդիայի պարտատոմսերը, որոնք հիմնադրամը գնել է ֆինանսական ճգնաժամի ժամանակ: