Լրահոս

22.01.2011 14:50


Ս. Մինասյան. «Չեմ կարծում, որ որևէ հեղափոխական փոփոխություններ տեղի կունենան հայ-վրացական հարաբերություններում»

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այսօրվա աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվելու են տարբեր հարցեր՝ սկսած հաղորդուղիներից, վերջացրած ջավախահայության և ընդհանրապես վիրահայության խնդիրներով։

-Ես չեմ կարծում, որ որևէ հեղափոխական փոփոխություններ տեղի կունենան հայ-վրացական հարաբերություններում, բայց նաև փաստ է այն, որ կան լուրջ խնդիրներ և՛ Հայաստան-Վրաստան հարթության մեջ, և՛ նաև Վրաստանը շարունակում է լարվածությունը Ռուսաստանի հետ, ու Հայաստանն այդ հարաբերություններում բավականին կարևոր և նշանակալից գործընկեր է Վրաստանի համար,-ասել է քաղաքագետը։ 

Այս խորագրի վերջին նյութերը