Աշխարհ

11.11.2013 10:37


Հյուսիսային Կորեայում 80 մարդու հրապարակավ գնդակահարել են

Հյուսիսային Կորեայում 80 մարդու հրապարակավ գնդակահարել են

Հյուսիսային Կորեայում արգելված հարավկորեական սերիալներ դիտելու և մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանքով կալանավորված 80 մեղադրյալի հրապարակավ գնդակահարել են։ Այս մասին հայտնում է «Agence France-Presse»-ը:

Գնդակահարությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին երկրի 7 քաղաքներում, որոնցից մեկի մարզադաշտում մինչև 10000 մարդ է հավաքվել մահապատիժը դիտելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը