Լրահոս

09.11.2013 11:25


ԱՄՆ-ը կարող է վերանայել Կուբայի դեմ կես դար առաջ կիրառած պատժամիջոցները

ԱՄՆ-ը կարող է վերանայել Կուբայի դեմ կես դար առաջ կիրառած պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Ֆլորիդա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հնարավոր է՝ վերանայի 1960–ին Կուբայի դեմ կիրառած պատժամիջոցները: «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ Օբաման նշել է, որ այդ պատժամիջոցները մեր օրերում արդիական չեն, և ԱՄՆ-ը պետք է նորացնի իր վարած քաղաքականությունը: Նա ավելացրել է նաև, որ պատժամիջոցների վերանայումը թույլ կտա նրանց Կուբայի հետ «շփման նոր մակարդակի» հասնել: Նախագահը շեշտել է, որ ամերիկացիների նոր սերունդը պատրաստ է նոր մեխանիզմներ կիրառել երկկողմանի խնդիրներին լուծում տալու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Կուբայի դեմ պատժամիջոցները կիրառել էր ԱՄՆ քաղաքացիների ունեցվածքն այնտեղ հարկադիր օտարման ենթարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը