Լրահոս

07.11.2013 14:47


Աֆղանստանում ամերիկացի զինվորականները ոչնչացնում են իրենց տեխնիկան գրոհայինների ձեռքը չընկնելու համար

Աֆղանստանում ամերիկացի զինվորականները ոչնչացնում են իրենց տեխնիկան գրոհայինների ձեռքը չընկնելու համար

«ITAR-TASS»-ի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները մետաղի ջարդոնի են վերածում իրենց տեխնիկայի և սարքավորումների մեծ մասը, որ իրենց գնալուց հետո դրանք չընկնեն գրոհայինների ձեռքը։ Բացի դրանից, նման «միջոցառումները» թույլ կտան ԱՄՆ-ին վիթխարի գումարներ խնայել Աֆղանստանից ԱՄՆ տեխնիկայի փոխադրման հարցում: Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկացիներն Աֆղանստանում արդեն վաճառել են 46.5 մլն դոլարի մետաղի ջարդոն:
Զինվորականների գործողությունները, սակայն, առաջացրել են տեղի բնակչության վրդովմունքը, քանի որ նրանք ոչնչացնում են նաև կահույքն ու կենցաղային տեխնիկան, որոնք կարող են կիրառել աֆղանները:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ուժերն աֆղանական բանակին ու ոստիկանությանն են փոխանցել 71 մլն դոլարի տեխնիկա:

Նշենք, որ ամերիկյան զինվորականների դուրս բերումն Աֆղանստանից նախատեսվում է 2014–ին։

Այս խորագրի վերջին նյութերը