Սիրիայի կառավարական զորքերը հարձակման են անցել են Հալեպի մոտակայքում
Ինչպես տեղեկացնում է «Взгляд»-ը, Սիրիայի կառավարական զորքերը գրոհել են Հալեպի հյուսիս-արևմուտքը, մարտեր են ընթանում Լարամուն շրջանում։ Կառավարական ուժերը զինյալ խմբավորումներից ազատագրել են քաղաքից հարավ-արևելք ընկած Թել-Արն, Թել-Խասիլ բնակավայրերը։ Ավելի վաղ նրանք զինյալներին դուրս էին մղել Էս-Սֆիրա, Ալ-Ազիզիյա շրջաններից, որի շնորհիվ վերաբացվել է Համա-Հոմս ռազմավարական նշանակության մայրուղին։
Հալեպի ճակատներում պատկերը փոխվում է ամեն օր։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի մերձակայքում սպանվել է ահաբեկչական «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորման դաշտային հրամանատարը՝ ավելի քան 300 զինյալների հետ։
Մարտերը շարունակվում են նաև Դամասկոսում. հաջող ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել են մի քանի խմբավորումներ։